Անպտղություն. ո՞ր դեպքերում է զույգի մոտ անպտղություն ախտորոշվում

Ախտորոշում

Ամուսնական զույգը համարվում է անպտուղ, եթե կինը մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի ընթացքում առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու չի հղիանում:

Պատճառները կարող են լինել կնոջ և տղամարդու օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումները:

 

Կանանց անպտղության հիմնական պատճառներն են.

1.    Էնդոկրին խանգարումները /ձվարանների, վահանաձև  գեղձի, մակերիկամների և այլ օրգանների /:  Պատճառ կարող են լինել նաեւ սեռական օրգանների թերզարգացումը /ինֆանտիլիզմ/:

2.    Արգանդափողերի անանցանելիությունը` կապված տարբեր բորբոքային գործընթացների հետ /տարբեր սեռական ինֆեկցիաներ և վիրահատություններ/:

3.    Արգանդի լորձաթաղանթի տարբեր փոփոխությունները:

Տղամարդկանց անպտղությունը բնորոշվում է սերմնագոյացման տարբեր խանգարումներով /սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակի նվազում կամ լրիվ բացակայում, շարժունակության թուլացում, կառուցվածքային փոփոխություններ/: Սակայն սեռական ակտիվությունը, որպես կանոն, պահպանվում է: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սեռական օրգանների բնածին արատները, տրավմաները, սեռական ինֆեկցիաները, էնդոկրին խանգարումները և այլն:

Պետք է հիշել, որ անպտղությունը դատավճիռ չէ, և այսօր այն արդեն բուժելի է: Պարզապես պետք է ժամանակին հետազոտվել և բուժվել:

 

Սուսաննա Սերգեյի Ուռումյան՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ

«Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի տնօրեն

+374 93 20 32 11

+374 10 499 867

 

 

 

Գովազդ