Արտամարմնային բեղմնավորում. ինչպե՞ս է կատարվում եւ ե՞րբ է պարզվում՝ կա՞ հղիություն, թե ոչ

Արտամարմնային բեղմնավորում

Արտամարմնային բեղմնավորման աշխատանքները Հայաստանում սկսվել են 1996-97 թվականներից:  Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայում  այն իրագործվում է արդեն 5 տարի: Արդեն մեկ  տարի է, ինչ Կենտրոնը ձեռք է բերել ժամանակակից ինվերտացված մանրադիտակ (միակն է Հայաստանում, անգամ Անդրկովկասում), որի շնորհիվ բարձր խոշորացման տակ կարողանում ենք ընտրել ճիշտ և առողջ սպերմատոզոիդներ:

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջը տրվում են հորմոնալ պատրաստուկներ, որոնց ազդեցության տակ կնոջ մոտ ձվարանում զարգանում է ոչ թե մեկ,  այլ մի քանի ձվաբջիջ:

Ձվաբջիջների զարգացումը հսկվում է, ինչից  հետո, երբ դրանք հասնում են օպտիմալ չափսերի, կատարվում է ասպիրացիա (օրգանիզմից դուրս են բերվում ձվաբջիջները, որոնք փորձանոթային պայմաններում տեղակայվում են հատուկ ինկուբատորի մեջ` տվյալ  կնոջ  ամուսնու  սերմնաբջիջների հետ): 24 ժամ անց սերմնաբջիջները ստուգվում են.  եթե բեղմնավորումը կայացել է ու սերմնաբջիջները սկսել են զարգանալ, ընտրվում են լավագույն սաղմերը և տեղադրվում կնոջ արգանդի խոռոչում:

Հղիության առկայությունը կնոջ մոտ բացահայտվում է 14 օր անց:

Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում արտամարմնային բեղմնավորում միանգամից չի կատարվում: Նախ՝ զույգն անցնում է համապատասխան հետազոտություններ, այնուհետև իրականացվում է դեղորայքային բուժում, հնարավոր է` լինի նաեւ վիրահատական` լապարասկոպիկ մեթոդի անհրաժեշտություն:

Պարտադիր  պայման է նաև տղամարդու հետազոտվելը՝ պարզելու համար անպտղության պատճառը և որոշելու, թե որ մեթոդը պետք է կիրառել: Եթե անպտղությունը պայմանավորված է տղամարդու կամ իմունոլոգիական գործոնովիրագործվում է ICSI տարբերակը:

Եթե բուժումներից հետ հղիություն չի դիտվում, գործի է դրվում արտամարմնային բեղմնավորման մեթոդը

Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում կիրառվում են արտամարմնային բեղմնավորման հետևյալ մեթոդները` ICSI (սպերմատոզոիդների ներբջջապլազմային ներարկում), կրիոկոնսերվացիա (սաղմերի սառցապահպանում), դոնորոկան ծրագրեր (փոխնակ մայրության արհեստական սերմնավորումը ամուսնու և դոնորական սերմով):

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ,  բ.գ. մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ  Կարինե Էդուարդի Կիրակոսյան

+374 10 499 867 

+374 93815089

 

 

Գովազդ