Պատմում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը:

Ուզում եմ ձեզ պատմել մի գեղեցիկ  պատմություն` սիրո, համառության և հաղթանակի մասին: 3 տարի առաջ էր, երբ ինձ դիմեց մի գեղեցիկ զույգ, որն արդեն 10 տարի անպտղություն ուներ:  Այդ տարիների ընթացքում բազմաթիվ բուժումներ էին ստացել Հայաստանում և արտերկրում, նաև 1 լապարոսկոպիկ վիրահատություն և 2 անհաջող արտամարմնային բեղմնավորման փորձ էին կատարել:

Յոթ տարի շարունակ զույգը տարբեր բժշկական կենտրոններում բուժվելուց հետո դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկ Էդուարդի Ավանյանին, ում անմիջական միջամտությամբ վերջին 2.5 տարվա արդյունավետ բուժման շնորհիվ գրանցվեց այդքան սպասված հղիությունը:

Գովազդ