19 տարվա անպտղությունից հետո 38-ամյա Լուսինեն մայրացավ

Հաջողության պատմություններ

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ  «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում 19 տարվա անպտղությունից հետո Լուսինեն մայրացավ:  

38-ամյա երջանիկ մայրիկը, ով 19 տարի շարունակ չէր կարողանում մայրանալ, այսօր իրեն աշխարհի ամենաերջանիկն է համարում:  

Նա դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», որտեղ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի ջանքերի շնորհիվ գրանցվել է երկար սպասված հղիությունը: Հղիության դժվար,  բայց հաղթահարելի ամիսների  ընթացքում Լուսինեն գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հղկողության տակ, ում շնորհիվ՝ կեսարյան հատման միջոցով /ըստ ցուցման/ լույս աշխարհ է եկել առողջ փոքրիկը:

Նշենք, որ Լուսինեին աջակցել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը: 

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը բարեգործական նպատակներով իր աջակցությունն է ցուցաբերում  բոլոր այն զույգերին, ովքեր ունեն խնդիրներ՝ անպտղության հետ կապված:

Հիմնադրամը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Թող արագիլները ամեն օր բարի լուր ավետեն :

 

Գովազդ