Գրեթե տասնամյա անպտղությանը հաջորդեց բարի լուրը. Լիանան մայրացավ

Հաջողության պատմություններ

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում 9 տարվա անպտղությունից հետո Լիանան մայրացավ: «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանի ջանքերի շնորհիվ գրանցվել է երկար սպասված հղիությունը։

 Հղիության ընթացքում Լիանան գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի անմիջական հսկողության տակ, ում շնորհիվ՝ կեսարյան հատման միջոցով /ըստ ցուցման/ լույս աշխարհ է եկել առողջ արու զավակը՝ Տիգրանը:

Լուսինեին աջակցել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը, որը գործում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:



Գովազդ