Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված զույգերին

Հաջողության պատմություններ

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն   այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում  «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված զույգ փոքրիկներին:

 Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 տարի: Այս տարիների ընթացքում հույսը,  այնուամենայնիվ,  չէին կորցրելԴիմելով տարբեր բժշկական կենտրոններ` Բաբուջյանները,  ի վերջո, ընտրեցին  «Շենգավիթ» ԲԿ-ն, որտեղ «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ  և Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ Կարինե Կիրակոսյանի և «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական ջանքերի շնորհիվ արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից  լույս աշխարհ եկան զույգ հրաշքները՝  Գարիկը և Մելանյան:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փոքրիկներին նվիրեց  խորհրդանշական անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 201  երեխաներ

Առաջին տիկնոջ այցելությունից երկու օր անց կրկին «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ, ութ տարվա անպտղությունից հետո  Շենգավիթ ԲԿ-ում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից ծնվեցին զույգ տղաներ:

Շենգավիթ ԲԿ-ն՝ Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի գլխավորությամբ,  անգնահատելի է համարում «Արագիլ»-ի գործը:   

 Թող մանկան ճիչ լսվի բոլոր ընտանիքներում.... 

Մանրամասները տեսանյութում:

 

Գովազդ