Անպտղություն ունեցող զույգը երկվորյակ է ունեցել Շենգավիթ ԲԿ-ում

Հաջողության պատմություններ

Անպտղությունը դեռևս դատավճիռ չէ. ևս մեկ ընտանիք ճաշակեց ծնող լինելու բերկրանքը: Շենգավիթ բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետների շնորհիվ երիտասարդ ընտանիքն այսօր  լիակատար երջանիկ է:

Զույգի մոտ հետազոտության արդյունքում անպտղություն էր ախտորոշվել և շնորհիվ արտամարմնային բեղմնավորման ժամանակակից տեխնոլոգիաների՝ խնդիրը դարձավ լուծելի:

Երկվորյակը՝ Ալբերտն ու Մարիկան,  արդեն տանն են:

Ծնողները շնորհակալ են Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Մարգարիտա Գրիգորյանին, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձական բաժնի վարիչ, գինեկոլոգ Աշոտ Սիրունյանին, նեոնատոլոգ Լարիսա Դալլաքյանին և ամբողջ բուժանձնակազմին:

«Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գործունեության շուրջ 9 տարիների ընթացքում կլինիկա է դիմել մոտ 4000 զույգ և շնորհիվ կլինիկայի բարձրակարգ մասնագետների, արտամարմնային բեղմնավորման ժամանակակից տեխնոլոգիաների ու Եվրոպական լավագույն կլինիկաների հետ համագործակցության՝ այսօր արդեն ծնվել է 2500 երեխա:

 

 

Գովազդ