«Շենգավիթ» ԲԿ-ում ոչ արհեստական բեղմնավորմամբ եռյակ է լույս աշխարհ եկել

Հաջողության պատմություններ

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելն այսօր բացառիկ երևույթ է համարվում:
Նման բացառիկ երևույթ գրանցվեց նաև «Շենգավիթ» ԲԿ-ում: Օրերս  առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման լույս աշխարհ եկան երեք գեղեցկուհիներ՝ 1300,1400 և 1500 գրամ քաշերով:

Փոքրիկները ծնվեցին կեսարյան հատմամբ՝ 32 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի և գինեկոլոգ Աիդա Բաբալարյանի օգնությամբ: 


«
Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ՝ կեսարյան հատումից անմիջապես հետո փոքրիկները կարիք են ունեցել շնչառական օժանդակության:

 

 «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նորածինները ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն բավարարին մոտ վիճակում տեղափոխվել են Մուրացան ԲԿ՝ հետագա վերականգնողական կուրսն անցնելու նպատակով: Այս պահին նրանց վիճակը բավարար է:

Գովազդ