20 տարվա անպտղությունից հետո զինծառայողների ընտանիքում զույգ է ծնվել

Հաջողության պատմություններ

 

Դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ»  ԲԿ-ում 40-ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերել  20 տարվա երկար սպասումից հետո:

 

Զինծառայող ամուսինները դիմել էին  «Շենգավիթ»  ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտնաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ:

 

Բաղձալի հղիության արդյունքում ս.թ. դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46սմ հասակով:

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ,  բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ երեխաները ծնվել են բավարար վիճակում:

 

Կյանքի առաջին ժամերի  ընթացքում  մեկ երեխայի մոտ սկսել  է զարգանալ շնչառական խնդիրներ  և ինչպես կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել  է՝ երեխայի մոտ առկա է եղել փափուկ քիմքի ուռուցքանման գոյացություն,  որն էլ հենց ստեղծել է մեխանիկական շնչարգելություն:  Նորածինը տեղափոխվել  է  մասնագիտացված  կլինիկա, որտեղ հաստատվել  է ախտորոշումը  և կատարվել  է վիրահատություն՝ հեռացվել է ուռուցքանման գոյացությունը:

 

Ըստ մասնագիտացված կլինիկայի տեղեկատվության՝ վիրահատությունն ընթացել  է հարթ և  նորածնի վիճակը համապատասխանում  է կրած վիրահատությանը:

 

Մայրը և մյուս փոքրիկը գտնվում են բավարար վիճակում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից:

 

Առողջություն ենք մաղթում փոքրիկին, իսկ 20 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին՝ խաղաղ և երջանիկ օրեր:

 

 

 

Գովազդ