Բարի լուր. 16 տարվա անպտղությունից հետո 36-ամյա Աստղիկը մայրացել է  

Հաջողության պատմություններ

36-ամյա Աստղիկի և Վիգենի ընտանիքում արագիլը 16 տարի անց բարի լուր ավետեց: 

Երկարատև անպտղությունից հետո «Արագիլ» բարեգործական հիմնադրամի և «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանի ջանքերով Աստղիկի և Վիգենի ընտանիքում մանկան ճիչ լսվեց: Օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում լույս աշխարհ եկավ փոքրիկ հերոսը՝ Լեոն՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ:


Մայրը և փոքրիկ Լեոն արդեն պատրաստվում են տուն գնալ:


Հիշեք՝ անպտղությունը դատավճիռ չէ: Այսօր այն բուժելի խնդիր է:

 

 

 

 

 

Գովազդ