ICSI`սերմնաբջջի ներարկում ձվաբջջի մեջ. անպտղության դեմ պայքարի բացառիկ ու արդյունավետ այս մեթոդը կիրառվում է նաեւ Հայաստանում

Սերմնավորում

Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում2012 թվականից Հայաստանում միայն Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում է կատարվում  ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմնաբջջի առանձնացում և դրա ներառումը ձվաբջիջի մեջ:

Այն, ի տարբերություն այլ մեթոդների, որոնք մոտ 400 անգամ են խոշորացնում սպերմատոզոիդը, հնարավորություն է տալիս 6000-ապատիկի չափով խոշորացնել սպերմատոզոիդը և ընտրել ավելի առողջ, որակյալ սպերմատոզոիդ, որն արդեն ներարկվում է ձվաբջջի մեջ, և արդյունքում ունենում ենք առողջ սաղմ:

Մեկ տարի է, ինչ Կենտրոնը կիրառում է ժամանակակից այս մեթոդները` ICSI և IMSI, և արդյունքներն արդեն իսկ  գոհացուցիչ են:

Արտամարմնային բեղմնավորման մեթոդների կիրառմամբ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում  գրանցվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ եկած մոտ 300 և ավելի երեխայի ծնունդ:

Նախքան ամուսնանալը պարտադիր է անցնել համապատասխան հետազոտություններ, որպեսզի հետագայում, օրինակ, ինֆեկցիաները չդառնան անպտղության պատճառ, և եթե ամուսնության ընթացքում ակտիվ և ազատ սեռական կյանքով ապրելուց հետո հղիություն չնկատվի, անպայման դիմեք բժշկի:

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ,  բ.գ.դ. մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ  Կարինե Էդուարդի Կիրակոսյան

+374 10 499 867

 

+374 93815089

Գովազդ