«Ծիածան»  երեխաների զարգացման կենտրոնը Նոր-Նորքի 5-րդ զանգվածում նոր մասնաճյուղ է բացում: Եվ հենց այդ առիթով  կենտրոնն աշխատանքի է հրավիրում նախադպրոցական խմբի մանկավարժների, հոգեբանների և դասվարների:

Փետրվարի 20-ին՝ շաբաթ օրը,  ժամը 12:30,  միացեք «Պահպանենք փոքրիկների մանկությունը»  նախագծին: Հանդիպման ընթացքում մայրիկները  բալիկի ամենասիրելի հագուստներից մեկը կդարձնեն  խաղալիք:

«Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնն ունի թափուր աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել նաեւ նորարար մայրիկները.եթե գիտեք լավ ռուսերեն, ստեղծագործ եք, պատասխանատու, երեխաների հետ կարողանում եք աշխատել ու չխանգարել նրանց մտքի սլացքին, ուրեմն կարող եք դառնալ «Ծիածան»-ի թիմակիցը:

Փետրվարի 13-ին` ժամը 11:00-12:30, «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնը  սպասում է  բոլոր հետաքրքված ծնողներին՝ ներկայացնելու  1-3 տարեկանների համար նախատեսված երեք ծրագրերը.

«Մայրիկիս հետ»  ծրագրիր՝ 1-2 տարեկանների համար

«Սովորենք խոսել խաղալով»՝  1,6-2,5 տարեկանների համար

«Ես արդեն մեծ եմ»  ծրագիր 2-3,5 տարեկանների համար

Որքան էլ մայրիկները ջանում են ստեղծագործ լինել ու փոքրիկի համար ապահովել բազմազան ժամանց, միեւնույն է, ինչ-որ պահի ստեղծագործականությունն ավարտվում է: Մինչդեռ փոքրիկի համար սահմաններ չկան, եւ նա, աչքերը բացուխուփ անելով, սպասում մայրիկի  նորարարությանն ու նոր հույզերի:

Այլ հոդվածներ …