«Ինչպե՞ս չհղիանալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անի
Հարց: Բարև Ձեզ, չորս տարի է ամուսնացած եմ և երեխա չունեմ: Երկու օր առաջ կրծքումս ցավ զգացի, շոշափելուց նկատեցի պնդացած գունդ: Հանձնեցի պրոլակտին հորմոնը,  40,9 էր, ասացին` բարձր է, և նման դեպքում հղիություն չի լինում: Արդյո՞ք դրանից է կրծքիս միջի գունդը, դեղեր ընդունելու դեպքում կարո՞ղ եմ իջեցնել հորմոնը և հղիանալ:

Պատասխան: Հարգարժան Անի, այո, կարող եք: Սակայն ճիշտ կլինի անպայման կատարել կրծքագեղձի սոնոգրաֆիա:

Գոհար
Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, ձեռնաշարժության հետևանքով կորցնել կուսությունը:

Պատասխան: Հարգարժան Գոհար, եթե ձեռնաշարժությունը շատ խորն է, ապա հնարավոր է կորցնել կուսությունը:

Սեդա
Հարց: Կցանկանայի իմանալ՝ հնարավո՞ր է զրկվել կուսաթաղանթից մաստուրբացիայի ժամանակ, թեև երբեք ոչինչ չեմ ներհրել հեշտոց, եղել է միայն ծլիկային օրգազմ:

Պատասխան: Հարգարժան Սեդա, ոչ, հնարավոր չէ, կարող եք հանգիստ լինել:

Սեդա
Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, դաշտանի օրերին արյան շատ առատ հոսքի կամ լյարդացած կտորների հոսքից կուսաթաղանթը պատռվել: Եվ առհասարակ, ի՞նչ մեխանիկական գործոնների դեպքում է հնարավոր պատռվել:

Պատասխան: Հարգարժան Սեդա, ոչ, հնարավոր չէ: Էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամը կարող է պատռել կուսաթաղանթը, կամ նմանատիպ որևէ իր:

Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Կներեք սեռի օրացույցում սեռը գոնե որոշակիորեն ճիշտ որոշելու համար բեղմնավորման տարիքը ճիշտ է գրել 24, թե՞ 25, եթե լրացել է 24-ը և 25-ի մեջ եմ։

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, նման ցուցակները բժշկական հիմնավորում չունեն և ձեր հարցին դժվար է հստակ պատասխան տալ:

Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ մտավախություն կա, որ կորցրել եմ կուսությունս: Արդյոք հնարավո՞ր է առանց հարաբերության կորցնել կուսությունը: Եթե չի եղել արյունահոսություն, հնարավո՞ր է  կորցրած լինեմ կուսությունս:

Պատասխան: Հարգարժան Արմինե, եթե չեք ունեցել սեռական հարաբերություն կամ նմանատիպ որևէ այլ գործողություն, ապա կարող եք հանգիստ լինել:

Անի
Հարց: Բարև Ձեզ: Ինչպե՞ս չհղիանալ: Կեսարյան հատում է կատարվել 6 ամիս առաջ:

Պատասխան: Հարգարժան Անի, եթե կերակրում եք կրծքով, ցանկալի է պաշտպանվել մեխանիկական միջոցներով: Եթե ոչ, ապա կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակը Ձեր գինեկոլոգի հետ խորհրդակցելով:

Անի 
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, արդեն 10 ամիս է ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում, դաշտանային ցիկլս նորմալ է, հնարավո՞ր է ինչ-որ խնդիր լինի: Արժե՞ անհանգստանալ, թե՞ ոչ:

Պատասխան: Հարգարժան Անի, կարող եք հանգիստ սպասել ևս մեկ տարի երկու ամիս: Որից հետո արդեն կարող եք դիմել բժշկի:

Նատալի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, 3 ամիս է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Նշեմ, որ դաշտանս անկանոն է, դաշտան տեսել եմ հունիսի 9-ին, տևել է 9 օր: Հնարավո՞ր է` հղի լինեմ: Նշեմ, որ սեռական հարաբերություն եմ ունեցել հունիսի 18-ից մինչեվ 26-ը: Թեստ եմ արել, բացասականա է եղել: Խնդրւմ եմ օգնեք:

 Պատասխան: Հարգարժան Նատալի, եթե թեստը բացասական է, նշանակում է հղիություն չկա: Սակայն, եթե դաշտանը անկանոն է, ապա խորհուրդ կտամ շուտ դիմել բժշկի, որպեսզի պարզեք պատճառները: