«Հնարավո՞ր է, արդյոք, առանց հարաբերության կորցնել կուսությունը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:


Անի
Հարց: Բարև Ձեզ, չորս տարի է՝ ամուսնացած եմ և երեխա չունեմ: Երկու օր առաջ կրծքումս ցավ զգացի, շոշափելուց նկատեցի պնդացած գունդ: Հանձնեցի պրոլակտին հորմոնը՝ 40.9 էր, ասացին` բարձր է, և նման դեպքում հղիություն չի լինում: Արդյո՞ք դրանից է կրծքիս միջի գունդը, դեղեր ընդունելու դեպքում կարո՞ղ եմ իջեցնել հորմոնը և հղիանալ:

Պատասխան: Հարգարժան Անի, այո, կարող եք: Սակայն, ճիշտ կլինի անպայման կատարել կրծքագեղձի սոնոգրաֆիա:


Գոհար
Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, ձեռնաշարժության հետևանքով կորցնել կուսությունը:

Պատասխան: Հարգարժան Գոհար, եթե ձեռնաշարժությունը շատ խորն է, ապա հնարավոր է կորցնել կուսությունը:


Սեդա
Հարց: Կցանկանայի իմանալ՝  հնարավո՞ր է զրկվել կուսաթաղանթից մաստուրբացիայի ժամանակ, թեև երբեք ոչինչ չեմ ներհրել հեշտոց, եղել է միայն ծլիկային օրգազմ:

Պատասխան: Հարգարժան Սեդա, ոչ, հնարավոր չէ, կարող եք հանգիստ լինել:


Սեդա
Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, դաշտանի օրերին արյան շատ առատ հոսքի կամ լյարդացած կտորների հոսքից կուսաթաղանթը պատռվել: Եվ առհասարակ, ի՞նչ մեխանիկական գործոնների դեպքում է հնարավոր պատռվել:

Պատասխան: Հարգարժան Սեդա, ոչ, հնարավոր չէ: Էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամը կարող է պատռել կուսաթաղանթը կամ նմանատիպ որևէ իր:


Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Կներեք սեռի օրացույցում սեռը, գոնե որոշակիորեն, ճիշտ որոշելու համար բեղմնավորման տարիքը ճիշտ է՝ գրել 24, թե՞ 25, եթե լրացել է 24-ը և 25-ի մեջ եմ։

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, նման ցուցակները բժշկական հիմնավորում չունեն և ձեր հարցին դժվար է հստակ պատասխան տալ:


Սեդա
Հարց: Բարև Ձեզ: Արդյոք, ծլիկային ինքնաբավարարմամբ զբաղվելը վտանգավոր չէ՞ կուսաթաղանթը պատռելու համար:

Պատասխան: Հարգարժան Սեդա, ոչ, վտանգավոր չէ:


Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ մտավախություն կա, որ կորցրել եմ կուսությունս: Հնարավո՞ր է, արդյոք,  առանց հարաբերության կորցնել կուսությունը, կամ առանց արյունահոսության: Եթե չի եղել արյունահոսություն, հնարավո՞ր է՝  կորցրած լինեմ կուսությունս:

 

Պատասխան: Հարգարժան Արմինե, եթե չեք ունեցել սեռական հարաբերություն կամ նմանատիպ որևէ այլ գործողություն, ապա կարող եք հանգիստ լինել:


Անի
Հարց: Բարև Ձեզ: Ինչպե՞ս չհղիանալ, երբ կեսարյան հատում է կատարվել 6 ամիս առաջ:

 

Պատասխան: Հարգարժան Անի, եթե կերակրում եք կրծքով, ցանկալի է պաշտպանվել մեխանիկական միջոցներով: Եթե ոչ, ապա կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակը՝ Ձեր գինեկոլոգի հետ խորհրդակցելով:


Անի 
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ ջան, արդեն 10 ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում, դաշտանային ցիկլս նորմալ է, հնարավո՞ր է՝ ինչ-որ խնդիր լինի: Արժե՞ անհանգստանալ, թե ոչ:

Պատասխան: Հարգարժան Անի, կարող եք հանգիստ սպասել ևս մեկ տարի երկու ամիս: Որից հետո արդեն կարող եք դիմել բժշկի:


Նատալի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, 3 ամիս է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Նշեմ, որ դաշտանս անկանոն է, դաշտան տեսել եմ հունիսի 9-ին, տևել է 9 օր: Հնարավո՞ր է` հղի լինեմ: Նշեմ, որ սեռական հարաբերություն եմ ունեցել հունիսի 18-ից մինչեւ 26-ը: Թեստ եմ արել, բացասական է եղել: Խնդրւմ եմ օգնեք:

 

Պատասխան: Հարգարժան Նատալի, եթե թեստը բացասական է, նշանակում է հղիություն չկա: Սակայն, եթե դաշտանը անկանոն է, ապա խորհուրդ կտամ շուտ դիմել բժշկի, որպեսզի պարզեք պատճառները: