«Ո՞րն է իմ պտղաբեր օրը և դեմքի մազակալման դեպքում կարո՞ղ եմ «Դիանե» օգտագործել». հարցերին պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Հարց: Բարև Ձեզ, դեմքիս շրջանում ունեմ մազակալում: Մինչև հորմոնալ ստուգումներ անցնելը կարո՞ղ եմ օգտագործել «դիանե  35»: Գիտեմ, որ կանխարգելում է հորմոնալ խանգարումները: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ:

Պատասխան: Բարև Ձեզ,խորհուրդ  չէի տա: Սկսենք հորմոնալ խախտումից. նախ՝ պետք է անցնել հորմոնալ հետազոտություն, դրան զուգահեռ ճիշտ կլինի անցնել նաև փոքր կոնքի խոռոչի  սոնոգրաֆիկ հետազոտություն, ընդ որում՝ դաշտանային ցիկլի 5-7-րդ օրերին: Միայն այս տվյալների և մանրակրկիտ հավաքված անամնեստիկ տվյալների հիման վրա հնարավոր է կատարել ախտորոշում և նշանակել համապատասխան բուժում: Բուժման տակտիկան և դեղորայքի ընտրությունը կատարվում է բժշկի կողմից: Դեղորայքի սխալ ընտրությունը կարող է  հանգեցնել խնդիրների:

 

Հարց: Բարև Ձեզ, այս ամսի 20-ին դաշտան եմ ունեցել, ո՞րն է իմ պտղաբեր օրը:

 

Պատասխան: Բարև Ձեզ: Առհասառակ ձվազատման օրն սպասվում է դաշտանային ցիկլի մեջտեղում: Կախված ցիկլի տևողությունից, ըստ միջինացված տվյալների՝ այն կարող է լինել 12-ից 16-րդ օրերին: Սակայն նորից նշեմ, որ դա անհատական է և միանշանակ չէ: Ձեր նշած օրը ստույգ պարզելու համար խորհուրդ կտամ անցնել ֆոլիկուլամետրիա: Կարող եք նաև փորձել հիմքային ջերնաստիճանի չափման մեթոդը: