Կերակրող մոր խնամքը. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի-մաս 5

Հետ ծննդյան շրջան

Վարսերի խնամք

Իհարկե, բժշկական հատուկ արգելքներ չկան վարսերը ներկելու կամ քիմիական խոպոպներ սարքելու վերաբերյալ, սակայն մազերի պահպանության և խնամքի տեսանկյունից ավելի լավ է խուսափել այդ գործընթացներից։ Պետք է խուսափել հաճախակի մազաներկումից, քանի որ հետծննդաբերական  շրջանում վարսերը սկում են նոսրանալ։

Կարելի է օգտագործել բնական միջոցներ՝ անգույն հինա կամ գերչակի յուղ: Եթե վարսերի հետ խնդիրներն անհանգստացնում են, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, դա կարող է լինել էնդոկրին համակարգի ոչ լիարժեք աշխատանքի ազդակ:

Խորհուրդ է տալիս բժիշկ, մաշկաբան Կոզլովա Տատյանա Վլադիմիրովնան 

Երիտասարդ մայրը   չպետք է անտեսի իր շրջապատը, հետևաբար և իր արտաքին տեսքի մասին պետք է հոգ տանի: Գեղեցկության սրահ հաճախելով՝ հնարավորություն կստեղծվի հանգստանալ տնային հոգսերից թե ֆիզիկապես,  թե հոգեպես։ Իսկ այդ մեկ ժամվա ընթացքում երեխայի մասին կհոգան հայրիկը կամ տատիկը:

 

Կոսմետիկ միջոցներ գնելուց մի վախեցեք «հարցախեղդ» անել վաճառողին և պահանջեք ապրանքի սերտիֆիկատը, դրանից է կախված ձեր փոքրիկի առողջությունը։ Մի մոռացեք դրա մասին: Նաև հիշեք՝ «որքան բնական է կոսմետիկ միջոցը, այնքան անվտանգ է այն» կարծիքը կարող է չար կատակ խաղալ կերակրող մայրերի հետ։ Բնական միջոցը կարող է ալերգիկ ազդակի պատճառ հանդիսանալ: Բծախնդրորեն թեստավորեք բոլոր նոր կոսմետիկ միջոցները:

                                                               Նյութն ըստ mamaexpert.ru կայքի

 

Գովազդ