Երեխայի ծննդից հետո կինը ե՞րբ պետք է այցելի գինեկոլոգի

Հետ ծննդյան շրջան

Երեխայի ծննդից հետո կինը միառժամանակ դադարում է  իրենը լինել: Կյանքի յուրաքանչյուր րոպեն նա նվիրում է որքան սիրելի, այդքան էլ  պահանջկոտ մանկիկին: Կերակրել-քուն-զբոսանք եւ նորից կերակրել. այս ամենն արվում է շուրջօրյա՝ առանց հանգստյան եւ տոնական օրերի:

Անկախ զբաղվածությունից,  յուրաքանչյուր նորաթուխ մայրիկ կարիք ունի գինեկոլոգի պարբերաբար  հետազոտման:

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում ծննդաբերությունից հետո, ի՞նչ հաճախականությամբ կինը պետք է հետազոտվի. հարցերին պատասխանում է բժիշկ,  մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Պանովան:

Անհրաժե՞շտ է,  արդյոք, որ  երեխայի ծննդից հետո կինn  այցելի գինեկոլոգի

Այո, իհարկե: Բժիշկը պետք է հետազոտի կնոջը, գնահատի՝ ինչպես է ընթանում արգանդի կրճատումը, չկա՞ն, արդյոք, հետծննդյան բարդություններ: Դա սովորական պրակտիկա է: Կինը պետք է այցելի գինեկոլոգին նորմալ  ծննդաբերության դեպքում 6-8 շաբաթ հետո, իսկ կեսարյան հատման դեպքում՝ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր հետո:

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի կինը ծննդաբերությունից հետո՝  հերթական ստուգման ժամանակ

Ի պատասխան գանգատների և ինքնազգացողության մասին հարցերի, բժիշկը պարտադիր զննություն է անցկացնում՝ կնոջը նստեցնելով գինեկոլոգիական աթոռին:

Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կարող են լինել  փափուկ հյուսվածքների պատռվածքներ. բժիշկը գնահատում է հյուսվածքների վիճակը: Ինչպես նաեւ գինեկոլոգը զննում ու գնահատում է հեշտոցի եւ արգանդի վզիկի վիճակը, վերցնում համապատասխան անալիզներ:

Որոշ կլինիկաներում գինեկոլոգներն անցկացնում են սեռական օրգանների ուլտրաձայնային հետազոտություններ: Դա թույլ է տալիս առավել հստակ գնահատել առողջական վիճակը եւ հետագա զննությունների համար կնոջը հարմար գրաֆիկ առաջարկել:

Հետագա բարդություններից խուսափելու համար, ինչպիսիք են՝ լակտոստազը կամ մաստիտը, բժիշկները պարտադիր են համարում կրծքագեղձի զննումը եւ կերակրման ժամանակ կրծքի խնամքի հետ կապված խորհրդատվությունը:

Կեսարյան հատումից հետո բժիշկը զննում է նաեւ հետվիրահատական հետքն ու տալիս անհրաժեշտ խորհուրդներ խնամքի համար:

Շարունակելի

 

Նյութի աղբյուրը՝ mama.ru

Գովազդ