Կուրծք տալ ըստ անհրաժեշտությա՞ն, թե՞ ռեժիմով. կարևոր խորհուրդներ կերակրող մայրիկին  

Հետ ծննդյան շրջան

Ընդհանրապես, կրծքով կերակրման երկու ոճ կա՝  1. կերակրում՝ ըստ երեխայի պահանջի և 2. կերակրում՝ ըստ ռեժիմի:

Առաջինի դեպքում  մայրիկը փոքրիկի կանչը լսելուն պես միանգամից նրան մոտեցնում է կրծքին: Երկրորդի դեպքում մայրիկը կուրծք է տալիս փոքրիկին ամեն 3 ժամը մեկ: Հազվադեպ է պատահում, որ մայրիկն ինքնուրույն որոշի, թե որ տարբերակով առաջնորդվի:  Իրականությունը ցույց է տալիս, որ հիմնական գործոնը լինում  է փոքրիկի բնավորությունը: Եթե երեխան անհանգիստ է, լացող ու ակտիվ, մայրիկը, որպես կանոն, տեղի-անտեղի փոքրիկին դնում է կրծքին՝ դառնալով երկրորդ մոդելի հետևորդ: Իսկ եթե փոքրիկն ի ծնե  շատ հանգիստ է, հիմնականում քնած է և լաց չի լինում,  մայրիկն ինքնաբերաբար սկսում է կերակրել 3 ժամը մեկ՝ դարձյալ ակամայից դառնալով երկրորդ տարբերակի հետևորդը:

Թե՛ առաջին և թե՛ երկրորդ ոճերի հետևորդ մայրիկներին օգտակար է իմանալ, որ եթե երեխան ինքնուրույն թողնում է կուրծքը, ապա նա քաղց կզգա միայն 2 ժամ անց: Դա նշանակում է, որ եթե կերակրումից 30 րոպե անց փոքրիկը սկսում է բղավել, պատճառը ոչ թե քաղցն է, այլ մեկ այլ բան՝ մաշկը դիաթեզի պատճառով քոր է գալիս, գազիկներն են անհանգստացնում, լավ տրամադրություն չունի և այլն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ժամանակակից մանկաբույժները հաճախ առաջարկում են մայրիկներին վերափոխել  կերակրման ոճը՝ միավորելով ռեժիմի և ազատ կերակրման սկզբունքները և այն վերածել ազատ կերակրման մեթոդի: Այսինքն՝ մայրիկը կերակրում է փոքրիկին՝ ըստ պահանջի, բայց պահպանելով կերակրումների միջև երկժամյա ինտերվալը:  Քնած ժամանակ երեխային կերակրելու համար չիարթնացնում՝ գիտակցելով, որ կարթնանա և կուտի:

Մի կողմից՝ այս ոճը կապահովագրի ձեզ գերկերակրումից (ինչը դառնում է նաև գազերի պատճառ), մյուս կողմից՝ կսովորեցնի մայրիկին լաց լինող փոքրիկին հանգստացնել այլ մեթոդով՝ ոչ միայն կուրծքը բերանը դնելով:

Եվ վերջապես՝  համապատասխան ինտերվալները կօգնեն փոքրիկի աղեստամոքսային համակարգին ավելի արագ կարգավորել մարսման պրոցեսը:

 

 

Աղբյուրը՝ Woman.ru

Գովազդ