Հղիության նշանները. ինչպես գլխի ընկնել, որ հղի եք

Նախածննդյան շրջան

Քանի դեռ չեն եկել դաշտանայի օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: Փոքր սրվակի մեջ լցրեք ձեր առավոտվա մեզը և թեստի ձողիկը(սլաքը դեպի վար, մինչև նշված գծիկը) մինչև 10 վայրկյան պահեք մեզի մեջ ինչպես նշված է ցուցման մեջ:

 Հղիության ժամանակ խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը, և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որի առկայության դեպքում է հղիության թեստի վրա հայտնվում երկրորդ խազը: Իսկ եթե միայն մեկ խազ է հայտնվում, ապա հղի չեք: Թեև պատահում են դեպքեր, երբ թեստերը ժամկետանց կամ անպիտան են լինում, հետևաբար սխալ արդյունք են ցույց տալիս: Եթե շարունակում եք կասկածել` հղի եք, թե ոչ, հանձնեք արյան անալիզ: Խորիոնային հորմոնի առկայությունն ստուգվում է նաև արյան անալիզով, որը համարվում է առավել հավաստի ցուցիչ: Հղիության առաջին նշաններից է նաև լցված և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է նաև միզուղիների վրա և հաճախակի միզարձակման ցանկություն է առաջանում: Առաջանում է քնկոտություն, սրտխառնոց և արագ հոգնածություն: Դա տեղի է ունենում շնորհիվ արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակի, որն ունի հանգստացնող ազդեցություն: Ուժեղանում է նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը: Դրա համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

Սաղմը 1-2-րդ շաբաթներում

Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2, հետո 4 մասի, այնուհետ շարունակելով անհավասարաչափ բաժանվել` այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմն իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ հաշվվում է մոտ 32 բջիջ: Սաղմն այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն` թթենու պտուղ):

Գովազդ