Փոքրիկի շարժումները դեռ ակամա, ինքնաբերական են, քանի որ ռեֆլեքսային են: Մեջքի վրա պառկած` նա ընդունում է վզի ռեֆլեքսի համար բնորոշ կեցվածք` գլուխը թեքում է, նույն կողմն է ձգտում վերջույթները, իսկ մյուս կողմից ծալում դրանք: Եթե երեխային պառկեցնում են փորիկի վրա, սկզբում նա կողքի է թեքում գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները ձգում դեպի փորիկը: Երբ նա շտկում է թաթիկներն ու տոտիկները, մատները հեվհարաձև բացվում են: Եթե ծնողները պահեն րան այնպես, որ տոտիկները հպվեն պինդ մակերևույթին, նա կփորձի կոխ տալ ու քայլելու նման շարժումներ անել:

Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից, կարող է տարբերել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Նա ավելի լավ ընկալում է հակադիր և պարզունակ պատկերները, օրինակ` սպիտակ թղթի վրա քածած սև գիծը, ոչ թե բարդ նկարները: Փոքրիկի ուշադրությունն ինչ-որ բանի վրա սևեռելու

Երբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, փայփայել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է պատճառն ուրիշ բան է:

Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է` նրան անհանգստացնում է որևէ թեթև տկարություն: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:

Շոշափման ընկալումը փոքրիկի ֆիզիկական և զգայական  զարգացման կարևորոգույն գործոն է: Մերսումը, որի ժամանակ դուք շոյում,  փայփայում եք ձեր փոքրիկին, նրա հետ մտերմանալու հարազատանալու լավագույն միջոցներից է: Հնդկաստանում և Աֆրիկայում հարյուրավոր տարիներ երեխաներին մերսում են ոչ միայն մոր ու երեխայի միջև մտերմություն հաստատելու, այլև խիթերից ազատելու, մարսողությունը կանոնավորելու և մկանները ուժեղացնելու համար: Թեթևակի թփթփոցները թուլացնում են որովայնի պատը,  ինչն իր հերթին հեշտացնում է գազերի դուրս գալը,  վերացնում խիթերից առաջացնող ցավը: Մերսումը ամրացնում է նաև երեխայի թաթիկներն ու տոտիկները:

Կան մերսման շատ ձևեր, որոնք, ցանկության դեպքում, կարող եք ուսումնասիրել, բայց առաջին ամիսներին փոքրիկի համար բավական է նույնիսկ ձեր նուրբ հպումները: Ամենահարմարը մերսումն է կերակրելու միջև ընկած ժամանակահատվածում:

Մինչև երեխային մերկացնելը, ստուգեք, որ  սենյակում տաք լինի, միջանցիկ քամիներ չլինեն: Դա շատ կարևոր է, որովհետև

Երեխայի լացի ժամանակ նրա նկատմամբ ուշադրությունը և  նրան մխիթարելու ձեր փորձերը միայն կուժեղացնեն փոխադարձ մտերմությունը: Փոքրիկը պետք է զգա ձեր սերը,  և պետք չէ վախենալ, թե ձեր ուշադրությունն ու կարեկցանքը կարող են երես տալ նրան: Փոքրիկին հանգստացնելով` դուք հասկանում եք, որ հոգում եք նրա մասին, իսկ դա օգնում է ձեր միջև խոր ու սերտ հարազատական կապի ձևավորմանը:

Երեխաները կարող են լաց լինել ամենատարբեր պատճառներով, և դուք պետք է սովորեք հասկանալ նրա պահանջը կամ գանգատը: Նորածինների լացը միակ հնարավորությունն է` գրավելու  ձեր ուշադրոթյունը:

Անհասության ռետինոպաթիայի առաջացումն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Անհասության ռետինոպաթիայի ազգային ծրագրի համակարգող, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը, կանխարգելման հարցը պետք է սկսել հղիության առաջին օրերից:

 

«Հղիության առաջին օրերից ուշադրության կենտրոնում պետք է լինի կնոջ առողջական վիճակը, կրած խրոնիկ հիվանդությունները, պտղի զարգացման վիճակը' ինչպե՞ս է այն ընթանում, կա՞ արդյոք հիպոքսիայի վիճակ ներարգանդային զարգացման ընթացքում, արդյոք ծնողը կրո՞ւմ է ինֆեկցիոն հիվանդություններ կամ գինեկոլոգը, որը հսկում է այդ կնոջ հղիության ընթացքը, տեսնո՞ւմ է անհաս պտղի զարգացման վտանգ»,- բացատրեց Ռ. Հարությունյանը' հավելելով, որ հետծննդաբերական շրջանում անհրաժեշտ է ապահովել երեխայի խնամքի համար պահանջվող թթվածնի բավարար քանակ, բավարար լուսավորություն, եթե կարիք կա' արյան փոխներարկում եւ այլն: Այս ամենը, ըստ ակնաբույժի, պետք է կատարվի նեոնատոլոգի անմիջական հսկողության ներքո, որպեսզի այն

Նորածնի համար օգտակար է ամառը` զով եղանակին, մաքուր օդում լինել օրը 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրին: Եթե  դուք բակ ունեք, բարենպաստ եղանակին կարող եք երեխային բակ տանել երկար ժամանակով: Եթե արևը նրան չի անհանգստացնում, թող  դեմքը որոշ ժամանակ /3-5 րոպե/ արևի տակ մնա:

Մեծանալուն զուգընթանց ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և  նա մարդկանց ներկայության կարիքն ավելի շատ է զգում: Ուստի եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Անգամ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:

Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասալյակով: Աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:

Այլ հոդվածներ …

Գովազդ