Նորածին երեխաների փորիկը հաճախ է ուռչում, և մայրիկները չպետք է անմիջապես խուճապի մատնվեն, այլ հիշեն, թե ինչ պետք է անել ցավը մեղմացնելու և փոքրիկի հանգիստ քունն ապահովելու համար:

Փորիկը ուռչում է մարսողության ընթացքում աղիքներում գազերի կուտակման պատճառով:  Նորածինը հաճախ կաթի հետ միասին օդ է կուլ տալիս, ինչը նույնպես դառնում է փորիկի ուռչելու պատճառ:

Երեխային կերակրելուց հետո չի կարելի անմիջապես պառկեցնել, այլ պետք է որոշ ժամանակ գրկել , ձեռքով թեթևակի «խփել» (մերսել) մեջքին, որպեսզի մարսողությունն ուղղահայաց դիրքում ավելի հեշտ ընթանա, և երեխան կարողանա բղկալ:

Սովորական, հասուն  մարդն իր կյանքի մեկ երրորդը քնած է: Երեխաներն ավելի շատ են քնում: Նորածիններն էլ հիմնականում քնած են` քունն ընդմիջելով միայն սնվելու համար:

Երեխաների քնի ժամանակացույցը հարաբերական հասկացություն է: Սակայն ըստ մանկաբույժների կարծիքով երեխայի քնի գրաֆիկը մոտավորապես այսպիսին պետք  է լինի.

1 ամսեկան երեխան օրական պետք է քնի 15.5 ժամ, 3 ամսեկանը` 15 ժամ, 6 ամսեկանը` 15.5 ժամ, 9 ամսեկանը` 15 ժամ:

1-1.5 տարեկան երեխաները ցերեկային ժամերին պետք է քնեն 2 անգամ` ամեն անգամ 1.2-2.5 ժամ տևողությամբ, իսկ գիշերվա քնի տևողությունը պետք է լինի 10-11 ժամ:

 

1.5-2 տարեկան երեխաները ցերեկն արդեն 1 անգամ միայն պետք է քնեն` 2.5-3 ժամ տևողությամբ, իսկ գիշերը` 10-11 ժամ:

Մոր և երեխայի շփումը սկսվում է դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը: Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ հղիության վաղ շրջանում երեխան զգում է մոր տրամադրությունը, նրա էմոցիաները, ցանկությունները: Ծնվելուց հետո երեխայի աշխարհը կտրուկ փոխվում է: Այն ամենը, ինչ տեսնում ու զգում է, նորություն է նրա համար. ձայներ, առարկաներ, մարդիկ:Նոր շրջապատում նրան ծանոթ  է միայն մայրը, ում հետ և իրեն պաշտպանված է զգում:  Փոքրիկի համար ամենակարևորն այն է, որ իմանա` մայրիկն իր  կողքին է և սիրում է իրեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է շփումը նորածնի հետ:

Գովազդ