Ծծակ նորածնի համար. ինչպե՞ս կատարել ընտրություն. ներկայացնում է բժիշկ Կոմարովսկին - մաս 2

Խնամք

Ձևեր

Ծծակի ձևը կարող է լինել տարբեր`

 

  • սովորական,
  • անատոմիական,
  • օրթոդոնտիկ:

Սովորական ձևն ունենում է կլոր ծծակը (դասական): Լատեքսից պատրաստվածն ավելի շատ է հիշեցնում մոր կուրծքը, քան մյուսները: 

Անատոմիական ծծակներն ավելի երկարավուն են, ուստի ճնշումը հավասարաչափ է բաշխվումԱնատոմիական ծծակները լինում են թե փոքր և թե մեծ երեխաների համար: Ծծակի երկարությունը չպետք է լինի ավելին, քան 1.5 սմ: Փոքրիկը կարող է ծծել անատոմիական ծծակը լեզվի տափակ կողմով. մի անհանգստացեք, դա վտանգավոր չէ և չի վնասի լնդերը: 

Օրթոդոնտիկ ծծակը փոքր է, ունի  բալի ձև և քիչ տեղ է զբաղեցնում բերանում: Ծծակի այս ձևը մեծապես նվազեցնում կամ նույնիսկ բացառում է բերանի կծվածքի խախտումները` նպաստելով դրա նորմալ ձևավորմանը: 

Օրթոդոնտիկ ձևը հարմար է կրծքով կերակրվող նորածիններին, քանի որ այն նման է մոր կրծքին: Արտադրվում են նաև հատուկ օդաջրատար փականով մոդելներ, որի միջոցով նվազեցվում է ճնշումը դեպի  դուրս: 

Ծծակը չպետք է օգտագործել չափից ավելի: Կրծքով կերակրվող երեխային ավելի քիչ է այն անհրաժեշտ, իսկ արհեստական կաթնախառնուրդ ուտող փոքրիկին պետք է տալ սնվելուց  անմիջապես հետո` ծծման ռեֆլեքսի ամբողջովին բավարարման համար: 

Ըստ փորձագետների, ծծելու ռեֆլեքսն արտացոլում է նյարդային համակարգի հասունությունը: Եթե նորածինը ծծելու ցանկություն ունի, ավելի լավ է ծծի ծծակ, այլ ոչ թե մատ: 

 

Պաշտպանիչ շերտ

 

Օղակի պաշտպանիչ շերտն առկա է, որպեսզի երեխան կուլ չտա ծծակը, այդ իսկ պատճառով այն հիմնականում լինում է բավականին լայն: Բայց դրա հետ մեկտեղ, այն չպետք է փակի նորածնի քիթն ու չպետք է լինի շատ ծանր: 

Կարևոր է նաև, որ այն ունենա անցքեր` նախատեսված օդափոխության կամ թքի համար, որոնք էլ  կկանխեն դրա կպչելը  մաշկին: Հակառակ դեպքում դրա մեջ կկուտակվի թուք, որն էլ կառաջացնի մաշկի գրգռում: 

Ցանկալի է, որ պաշտպանիչ շերտը լինի միաձույլ և ոչ թե կազմված լինի մի քանի մասերից, որոնք  կարող են կոտրվել: Օղակը, որից բռնում է փոքրիկը, պետք է ամուր կպած լինի ծծակին: 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Գովազդ