Ծծակների աքսեսուարներ. ինչպե՞ս կատարել ընտրություն. ներկայացնում է բժիշկ Կոմարովսկին

Խնամք

Ծծակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև աքսեսուարներին: Այսպես,  ծծակը  ստերիլ պահելու  համար հատուկ տարան  հարմար է օգտագործել  ոչ միայն դրսում, այլ նաև տանը և ճամփորդելիս:

Անհրաժեշտ է նաև ծծակի հատուկ ամրակը` պլաստմասե շղթայով, որը պետք է ամրացնել փոքրիկի հագուստին: Խորհուրդ չի տրվում փոքրիկի պարանոցից կախել ժապավեն կամ ռետինե հարմարանք` ծծակը կախելու համար:

Որոշ ընկերություններ արտադրում են պլաստմասե կափարիչներով ծծակներ, որոնք հեշտ են հանվում և հիգիենիկ են: Գիշերը հարմար է օգտագործել այնպիսի ծծակ, որն ունի լուսավորող օղակ:

Քնելու ժամանակ հարմար է  օգտագործել առանց օղակ ծծակ, որպեսզի  փոքրիկն ինքն իրեն պատահաբար չարթնացնի` ձեռքով  օղակին դիպչելով: Ծծակների զանազանությունը` ծաղկավոր, ձևավոր, նշանակություն չունի փոքրիկի համար:

Փոքրիկներն հաճախ հրաժարվում են թանկարժեք ծծակից, որն արվեստի ստեղծագործություն է, և ընտրում են  միանգամայն սովորական ծծակ: 

Ամփոփում ծնողների համար

Յուրաքանչյուր երեխայի վերաբերմունքը դեպի ծծակը կարող է լինել տարբեր: 

Մի երեխա հաճույքով կբավարարի իր ծծելու ռեֆլեքսը այն ծծակով, որը կփոխարինի մոր կրծքին, իսկ մյուսը կարող է անտեսել ծծակի շատ տարբերակներ:

Նախապես անհնար է կանխատեսել, թե ինչ ծծակի նախապատվություն կտրվի: Որպեսզի փոքրիկը կարողանա ընտրություն կատարել, պետք է գնել տասնյակ տարբեր ծծակներ: Երեխան ինքը կորոշի, թե որ ծծակն է իրեն հարմար:

Ծծակը պետք է օգտագործել ոչ ավելի, քան 2-3 ամիս, ապա պետք է փոխարինել դրանք նորերով:

 

Գովազդ