Ինչքան և երբ պետք է քնի երեխան. խորհուրդներ

Խնամք

«Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն զանազանում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում  և արթնանում են, երբ իրենք են ուզում: Փոքրիկներից շատերը քնում են օրը մինչև 20-ժամ, մյուսները` 12-ժամ . այդ շրջանում պետք չէ արթնացնել նրանց»,- ասում է մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանը:

«Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն զանազանում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում  և արթնանում են, երբ իրենք են ուզում: Փոքրիկներից շատերը քնում են օրը մինչև 20-ժամ, մյուսները` 12-ժամ . այդ շրջանում պետք չէ արթնացնել նրանց»,- ասում է մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանը:

Քնի միջին տևողությունը.

Նորածին

 

 

 

Ցերեկը

Գիշերը

3       ամսական

5 ժամ

10 ժամ

6       ամսական

4 ժամ

10 ժամ

9       ամսական

3 ժամ

11 ժամ

12     ամսական

2 ժամ

11 ժամ

 

Մանկաբույժը նշում է նաև, որ  քնելուց 1-ժամ առաջ  ցանկալի է փոքրիկներին հեռու պահել ուժեղ աղմուկից և զվարճություններից, քնից առաջ` լողացնել, կերակրել, փոխել տակաշորը և նոր պառկեցնել քնելու:

«Մինչև 3 ամսականը գազերից տանջվող և  հաճախակի ճչացող երեխաները չեն սիրում քնել և գրկելն է հանգստացնում նրանց: Եվ շուտով նրանք սովորում են գրկին և աստիճանաբար վարժվում են չքնել մինչև երեկոյան ժամը 9-ը, 10-ը, 11-ը կամ նույնիսկ մինչև կեսգիշեր»,- ասում է Սիրանուշ Պողոսյանը:

Մանկաբույժի խոսքով՝ ծնողները պետք է  հասկանան, որ այդ կերպ վնասում են երեխային, պետք չէ քնի ժամը խախտել, անհրաժեշտ է սովորական ժամին պառկեցնել քնելու:

«Երեխաները շատ հաճախ արթնանում են գիշերները, նրանք սկզբում հաճույքով պառկում են և անմիջապես քնում,   բայց գիշերվա ընթացքում արթնանում են և չեն ցանկնում քնել, այդ սովորությունն առաջանում է մրսածության կամ ականջի հիվանդության ժամանակ երբ  երեխան արթնանում է ցավից»,-ասում է մանկաբույժ Պողոսյանը:

Մանկաբույժը խորհուրդ տվեց գիշերն արթնացող երեխաներին կուրծք տալ,  իսկ քնեցնելու ժամանակ մնալ այդ սենյակում այնքան ժամանակ մինչև նրա քնելը,երեխայի համար անհրաժեշտ է երգել օրորոցային:

«Սովորեցրեք երեխային քնել տնային սովորական ցածր աղմուկի տակ, որ հետագայում քնելու համար բացարձակ լռության կարիք չզգա: Մահճակալի մեջ խաղալիքներ դրեք, նա դրանցով կխաղա, եթե ժամանկից շուտ արթնանա: Ուշ երեկոյան երեխայի պետք չէ շատ կերակրել, պայծառ լույս վառել, զվարճացնել նրան, աշխատեք այնպես անել, որ մահճակալը նրան հիշեցնի միայն քնելու մասին»,- խորհուրդ տվեց մանկաբույժը:

Անի Ասատրյան

Գովազդ