Երեխայի քունը. Որքա՞ն և ե՞րբ պետք է քնի երեխան

Խնամք

Սովորական, հասուն  մարդն իր կյանքի մեկ երրորդը քնած է: Երեխաներն ավելի շատ են քնում: Նորածիններն էլ հիմնականում քնած են` քունն ընդմիջելով միայն սնվելու համար:

Երեխաների քնի ժամանակացույցը հարաբերական հասկացություն է: Սակայն ըստ մանկաբույժների կարծիքով երեխայի քնի գրաֆիկը մոտավորապես այսպիսին պետք  է լինի.

1 ամսեկան երեխան օրական պետք է քնի 15.5 ժամ, 3 ամսեկանը` 15 ժամ, 6 ամսեկանը` 15.5 ժամ, 9 ամսեկանը` 15 ժամ:

1-1.5 տարեկան երեխաները ցերեկային ժամերին պետք է քնեն 2 անգամ` ամեն անգամ 1.2-2.5 ժամ տևողությամբ, իսկ գիշերվա քնի տևողությունը պետք է լինի 10-11 ժամ:

1.5-2 տարեկան երեխաները ցերեկն արդեն 1 անգամ միայն պետք է քնեն` 2.5-3 ժամ տևողությամբ, իսկ գիշերը` 10-11 ժամ:

2-3 տարեկան երեխաները ցերեկը պետք է քնեն 2-2.5 ժամ, իսկ գիշերը 10-11 ժամ:

Իսկ արդեն հետագայում` մինչև 7 տարեկան հասակը խորհուրդ է տրվում, որ երեխան ցերեկը քնի 2 ժամ, իսկ գիշերը` 10 ժամ: 7 տարեկանից հետո երեխան կարող է ցերեկային ժամերին այլևս չքնել, սակայն գիշերը պետք է քնի առնվազն 8-9 ժամ:

Անկախ տարիքից` երեխայի սենյակում ջերմաստիճանը պետք է լինի միջինը 18-20 աստիճան: Եթե ոչ, ապա ավելի լավ է ջերմաստիճանը լինի միջինից ցածր, օրինակ 16, քան թե միջինից բարձր:  Բացի այդ` երեխայի սենյակում չպետք է լինի  փոշի ներծծող  կահավորանք` գորգեր, փափուկ կահույք, փափուկ խաղալիքներ և այլն:

Հաճախ, սակայն, երեխաները կամակորություն են անում` հրաժարվելով քնելուց: Երեխայի «չեմ ուզում քնել»-ի դեմ պայքարելու միջոց է նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելացնելը` սպորտ, ավելի շատ զբոսանքներ և խաղեր մաքուր օդում և այլն:

Երկրորդ տարբերակն է հատկապես երեկոյան ժամերին երեխայի էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը թեթևացնելը:

Բացի այդ, աշխատեք որքան հնարավոր է քիչ երեխային հրամայական տոնով հօիշեցնել քնելու ժամի մասին: Երեխան ինքը կուզենա քնել և ինքնակամ անկողին կմտնի:

Տեղեկություններն ըստ kid.ru և forumok.ru կայքերի

Գովազդ