Կրծքով կերակրումը շոգ եղանակին

Սնունդ

Կրծքի կաթն ամենաօգտակար բանն է, որ մայրիկը կարող է տալ փոքրիկին: Սակայն ամռան տապին կրծքով կերակրման հետ կապված մի շարք հարցեր են առաջանում:

Նախ, կարծիք կա, որ ամռան շոգից մանկիկի ախորժակը վատանում է:  Բայց իրականում շոգն ավելի շատ ազդում է մեծահասակների, քան թե երեխաների ախորժակի վրա: Այնպես որ, եթե փոքրիկը հրաժարվում է կաթից, փնտրեք պատճառը և

Կրծքի կաթն ամենաօգտակար բանն է, որ մայրիկը կարող է տալ փոքրիկին: Սակայն ամռան տապին կրծքով կերակրման հետ կապված մի շարք հարցեր են առաջանում:

Նախ, կարծիք կա, որ ամռան շոգից մանկիկի ախորժակը վատանում է:  Բայց իրականում շոգն ավելի շատ ազդում է մեծահասակների, քան թե երեխաների ախորժակի վրա: Այնպես որ, եթե փոքրիկը հրաժարվում է կաթից, փնտրեք պատճառը և «մեղավորությունը» մի վերագրեք շոգին:

Եթե մանկիկի քաշն աճում է գոնե 125-130 գրամով, ապա անհանգստանալու կարիք չկա: Շարունակեք նրան կրծքով կերակրել օրական առնվազն վեց անգամ: Հիշեք, որ փոքրիկին 15 րոպեն էլ բավարար է կշտանալու համար, այնպես որ պետք չէ շատ երկար նրան կերակրել:

Ամռան ամիսներին խորհուրդ  չի տրվում փոքրիկին կրծքից կտրել:  Շոգին երեխան կարող է զանազան աղիքային ինֆեկցիաներով վարակվել, իսկ մայրական կաթը պարունակում է հակամարմիններ, որոնք կպաշտպանեն նրան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ նորածիններին ջուր տալ չի կարելի: Սակայն շատ մանկաբույժների կարծիքով` 2-3 ամսականից սկսած կարելի է փոքրիկին ջուր առաջարկել: Եթե նա ցանկանա խմել, տվեք, եթե ոչ, պարտադրել պետք չէ:

Նյութն ըստ vkusnyasha.ru  կայքի

Գովազդ