Փոքրիկի և մայրիկի փոխադարձ ազդեցությունը. փոքրիկի գործողությունները, որոնք ազդում են մայրիկի վրա

«Աչք աչքի» կոնտակտ

Տեսողական համակարգը  ամենահզոր բաղադրիչներից է, որն ապահովում է մոր և մանկան կապվածությունը:

Շատ դժվար է կույր նորածինների մայրիկների համար, որոնք, չզգալով փոքրիկի աչքերի արտահայտությունը,  մատնվում են շփոթմունքի: Նրանք զգում են օտարացում, քանի դեռ երկուսն էլ չեն գտնում միմյանց հարաբերվելու այլ ուղիներ:

Փոքրիկի ճիչը

Այն նույնպես շատ կարևոր է մայրիկի համար: Մայրիկը ունակ է տարբերակել փոքրիկի ճիչի տեսակները հենց անմիջապես ծննդից հետո: Սոված փոքրիկի ճիչը մայրիկի մոտ առաջացնում է կրծքի արյան հոսքի բարձրացում և անգամ կաթի ինքնահոսք:

Հորմոնների արտազատում

Փոքրիկն իր գործողություններով մայրիկի մոտ հորմոնների արտազատում է առաջացնում (հիմնական հարմոններն են պրոլակտինը և օկսիտոցինը): Օրգանիզմում օկսիտոցինի մակարդակի  բարձրացումը առաջացնում է մայրական զգացումների բարձրացում: Այդ պատճառով շատ հետազոտություններ օկսիտոցինն  անվանում են «կախվածության հորմոններ»: Իսկ պրոլակտինն  ապահովվում է կաթի արտադրությունը հաջորդ կերակրման համար և  նաև անվանվում է «սիրո հարմոն»: Այդ հարմոնների արտադրությունը կատարվում է հենց փոքրիկի միջոցով:

Փոքրիկի բույրը

Փոքրիկի բույրը նույնպես մեծ ազդեցություն ունի մայրիկի վրա: Արդեն երրորդ-չորրորդ օրը մայրիկների մեծ մասը ճանաչում են իրենց փոքրիկի բույրը:

Ընդօրինակման ուսուցում

Մայրիկների համար փոքրիկին կերակրելը շատ պատասխանատու դպրոց է: Մի կողմից դա ինքնաբերաբար արվող ֆիզիոլոգիական պրոցես է, մյուս կողմից` սիրո և կախվածության դպրոց:

Միայն կրծքով կերակրելն է մայրիկին մայրիկ դարձնում

Մայրական պաշտպանական պահելաձևի ուժը, այդ պահելաձևի երկարակեցությունը և փոքրիկի հետ կապվածությունը պայմանավորված է նրանով, թե որքան ժամանակ և ինչ հաճախականությամբ է փոքրիկին կրծքով կերակրում:

Այս թեմայով կարդացեք նաև` Փոքրիկի և մայրիկի փոխադարձ ազդեցությունը. Մայրիկի գործողությունները, որոնք ազդում են փոքրիկի վրա