Նորածնի պորտի խնամքը

Հղիության ողջ ընթացքում երեխան մոր հետ կապված է պորտալարով: Դրանով երեխան ստանում է թթվածին և սննդանյութեր:  Մանկիկի ծնվելուց հետո պորտալարի մնացորդն աստիճանաբար չորանում է և մի քանի շաբաթ անց ընկնում է: Դրա տեղում առաջանում է բաց վերք, որը 10-14 օրից փակվում է և վերջնականապես լավանում փոքրիկի կյանքի առաջին ամսի ավարտին:

Որպեսզի պորտի վերքը շուտ և առանց բարդությունների լավանա, հարկավոր է հետևել մի քանի կանոնների.

  • Պորտի վերքը չպետք  է պատճառ դառնա, որ հրաժարվեք երեխային լողացնելուց:  Մանկիկի կյանքի առաջին իսկ օրերից լողացնելն անհրաժեշտություն է: Լոգանքը ցանկալի չէ միայն այն օրը, երբ ընկնում է պորտալարի մնացորդը:  Իսկ հաջորդ օրը երեխային կարելի է  նորից լողացնել:  Երեխայի խնամքի համար մարգանցովկայի լուծույթ օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ դրա կիրառությունից երեխայի նուրբ մաշկը կարող է չորանալ, անգամ այրվածքներ ստանալ:
  •  

Երեխայի համար օդային լոգանք կազմակերպեք: Ամեն երեխա յուրովի է արձագանքում ջերմաստիճանի փոփոխությանը, ուստի օդային լոգանքի ժամանակը ամեն երեխայի համար տարբեր է: Առաջին անգամ փոքրիկին կարելի է մերկ թողնել 2-3 րոպե: Սահմանված

ժամանակի ավարտին պետք է ստուգել, թե որքան են սառել փոքրիկի ձեռքերը, ոտքերը, քիթը, ապա հագցնել նրան: Պորտի շրջանում կարմրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական 3-4 անգամ օդային լոգանքը կրկնել: Հետագայում օդային լոգանքի տևողությունը կարող է հասնել մինչև 15-20 րոպեի:

  • Եթե պորտալարի մնացորդի ընկնելուց հետո չորուկ է առաջացել, հարկավոր է վերքի վրա դնել 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի լուծույթվ (պերեկիս) թրջված վիրակապ դնել, ապա զգույշ չորացնել չոր, ստերիլ թանզիվով և մշակել զելյոնկայով:  Այս գործողությունը պետք է կատարել ամեն անգամ տակդիրը փոխելուց և լողացնելուց հետո:  Եթե չորուկ չկա, ապա պորտի վերքը հատուկ մշակման կարիք չունի: Լոգանքից հետո միայն հարկավոր է այն թանզիվով լավ չորացնել:
  • Որպեսզի տակդիրը չհարի երեխայի պորտի շրջակայքը, այն ամրացրեք պորտից ներքև:
  • Փոքրիկի համար հագուստ ընտրելիս նախապատվությունը տվեք բնական հումքին: Դրանք չեն առաջացնում մաշկի գրգռվածություն և թույլ են տալիս, որ մաշկը «շնչի»: Իսկ սինթետիկ կտորները երեխայի մաշկի վրա ջերմոցային էֆեկտ են ստեղծում, ինչը կարող է կարմրության պատճառ դառնալ: Շալվարներ ընտրելիս նախապատվությունը տվեք ոչ ձիգ գոտովներին, քանի որ դա ավելորդ ճնշում կլինի պորտի վերքի վրա:
  • Եթե նկատել եք, որ երեխայի պորտի շրջանում կարմրություն է առաջացել կամ արտադրություն կա, անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ:

Նյութն ըստ mama.ru կայքի