Ջրծաղիկ

1-3տարեկան > Խնամք

Ինֆեկցիոն հիվանդություն է, որով  հիվանդանում են բոլոր տարիքի երեխաները, բայց առավել հաճախ երկու տարեկան երեխաները: Հարուցիչ վիրուս է, որն ոչնչանում է արտաքին միջավայրում մի քանի ժամվա ընթացքում:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Հիվանդությունը  վարակիչ է դառնում սկսած ինկուբացիոն շրջանի վերջից մինչև  ցանային տարրերի ի հայտ գալու  5-րդ օրը: Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Ջրծաղիկի ինկուբացիոն  շրջանը տևում է 2-3 շաբաթ: Սկսվում է ցանից, որը սկսվում է գլխի մազածածկ մասից և տարածվում է  ամբողջ մարմնով, նկատվում են նույնիսկ լորձաթաղանթներում: Այս հիվանդության  բծերը լինում են և’ բծերի, և’ բշտերի, և’ կեղեվների տեսքով: Սկզբում լինում են բծեր կամ  պապուլաներ, որոնք վեր են ածվում բշտերի լցված սեռոզ հեղուկով: 1-2 օրից բշտերը ծածկվում են  կեղևով, որն ընկնելուց մնում է պիգմենտացիա /սպի չի մնում/:  Ցանն ուղեկցվում է քորով և բարձր  ջերմությամբ:

Ջրծաղիկով հիվանդին պետք է մեկուսացնել, առանձնացնել խնամքի պարագաները, սպասքը, խաղալիքները, հաճախակի օդափոխել սենյակը, պահպանել հիգենիայի կանոնները, յուրաքանչյուր նոր դուրս եկած էլեմենտին քսել բռլյանտ կանաչի/զելյոնկա/ 1%-ոց լուծույթ, կամ կալիում պերմանգանատի 10 %-ոց լուծույթ: Բերանը ողողել, խոցերը այրել 3%-ոց արծաթի նիտրատի լուծույթով: Ծանր դեպքերում նշանակում է հակաբիոտիկներ` համագլաբին, պլազմա, արյան փոխներարկումներ: Հետևել որպեսզի երեխան չքորի,  քանի որ ինֆեկցվելու դեպքում մնում է սպի: Լողացնել կեղևները թափվելուց հետո:

Կարանտինը սահմանել 21 օր, մանկական հիմնարկ կարելի է հաճախել վերջին կեղևը ընկնելուց հետո:

 

 

Ներկայացրեց Անի Ասատրյանը


Add comment


Security code
Refresh