Որքանո՞վ է կարևոր մանկապարտեզը երեխայի զարգացման հարցում  

Զարգացում

Երեխայի մանկությունը շատ արագ է անցնում: Երեկ նա լալիս էր մանկասայլակում, այսօր արդեն մանկապարտեզ է հաճախում:

Մանկական հոգեբանների մեծ մասը միակարծիք է՝ երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, քանի որ այն մեծ դեր ունի երեխայի սոցիալիզացման գործում:

 

Ինչպե՞ս է մանկապարտեզն անդրադառնում երեխայի զարգացման վրա:

 

1.     Հայտնվելով մանկապարտեզում՝ իրեն անծանոթ շրջապատում՝ երեխան շփվելու նոր հատկություններ է ձեռք բերում: Եթե տանը նա սովորել է առաջին իսկ պահանջով ստանալ այն, ինչն ուզում է կամ իր ուզածին հասնել լացով և հիստերիայով, ապա նոր միջավայրում նա ստիպված է հարմարվել և ուրիշների կարծիքը հաշվի առնել: 

2.     Երեխայի էմոցիոնալ դաշտում տեղի են ունենում փոփոխություններ: Եթե առաջ նա կարեկցում էր հեքիաթների կամ մուլտերի հերոսներին, ապա հիմա սկսում է կյանքի նոր փուլ, որտեղ ընկերներն իրական են: Մանկապարտեզում կազմակերպվում են միջոցառումներ, նշվում են տարեդարձներ, կազմակերպվում են արշավներ, այցելություններ թանգարաններ: Երեխան սովորում է նորմալ արձագանքել իրադարձություններին, ստանում է մի շարք էմոցիաներ, որոնք հետո դասակարգում և գնահատում է: 

3.     Սահմանվում է հստակ օրակարգ: Փոքրիկը զբոսնում, խաղում, սնվում է օրվա հստակ ժամերին: Ճիշտ սահմանված օրակարգը երեխայի հոգեբանական և էմոցիոնալ զարգացման կարևոր դրույթներից մեկն է: 

4.    Մանկապրտեզում երեխան ստանում է իր առաջին առաջադրանքները, որոնք նա փորձում է ճշտությամբ կատարել: Օրինակ՝ հարդարել անկողինը, դասավորել խաղալիքները, ուտելուց հետո հավաքել սպասքը, ինքնուրույն հագնվել և այլն: Նման պարզ խնդիրները երեխայի մոտ զարգացնում են պատասխանատվություն  և ինքնուրույնություն: 

5.     Մանկապարտեզում երեխան սովորում է լինել բոլորից մեկը: Եթե առաջ նա կարող էր իրադարձությունների մասին դատել միայն սեփական տեսանկյունից և հերքել մնացած ամեն ինչ, ապա պարտեզում այդպես լինել չի կարող: 

6.     Մանկապարտեզում երեխան կբացահայտի իր համար նոր ու հետաքրքիր մի աշխարհ՝ նկարչություն, ապլիկացիա, պլաստիլինով խաղ, սպորտ և այլն: 

7.     Փոքրիկը մանկապարտեզում ընդունում է վարքագծի նոր կանոններ: Նա սկսում է հասկանալ, որ չի կարելի կոպիտ լինել մեծերի հետ, պետք է հաշվի առնել շրջապատի մարդկանց կարծիքները, լինել բարեհամբույր և քաղաքավարի:

Գովազդ