Շատ քիչ ծնողներ կան, ովքեր երբևէ չեն վախեցրել իրենց երեխաներին «բոբոյով» կամ «բոբո ձյաձյայով», չար հորեղբայրով, չար պառավով՝ ցանկանալով հասնել նրան, որ երեխան հնազանդվի և կատարի  որոշակի գործողություններ: Մեզնից յուրաքանչյուրը, հավանաբար, հիշում է նմանատիպ տեսարաններ իր մանկությունից: 

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը

 

Ինչպե՞ս կանխել կամ եթե արդեն երեխայի տեսողությունն սկսել է վատանալ, ինչպե՞ս դանդաղեցնել այդ գործընթացը

Վերջերս Լոռու մարզում 9 ամսական փոքրիկ աղջնակ մահացավ լեյշմանիոզ հիվանդությունից: Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս բուժման շանսերը ցածր են:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով` հիվանդության ռիսկային խմբում են մինչև 5 տարեկան երեխաները և ցածր իմունային համակարգ

Ջրծաղիկը հատկապես երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Ուստի հիմնականում համարվում է մանկական սուր վարակիչ հիվանդություն: Ջրծաղիկով կյանքում հիվանդանում են մեկ անգամ, դրանից հետո մարդու մեջ մշակվում է իմունիտետ, որը կարելի է համարել ցմահ: Ի դեպ, այս հիվանդությունը երեխաների մոտ ավելի թեթև է ընթանում, քան մեծերի:

 Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 Ի՞նչ է աչքի շլությունը:

Աչքի շլությունը կամ ստարտիզմն  երկու աչքերի տեսողական առանցքների խանգարումն է, որոնք նորմայում պետք է լինեն միմյանց զուգահեռ:

Հարցերին պատասխանում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը:

Ի՞նչ անել, եթե փոքրիկը հրաժարվում է սննդից:

Եթե խոսենք մեկ տարեկանից բարձր երեխայի մասին, պետք է ընդգծել՝ դա այն տարիքն է, երբ երեխան պետք է հետ վարժվի կրծքի կաթից ու սկսի սնվել այն ամենով, ինչով սնվում է իր ընտանիքը: Որոշ մայրեր մտածում են, որ իրենց կաթը չի բավարարում երեխայի օրգանիզմի պահանջներին, բայց և հոգեբանորեն, և ֆիզիոլոգիապես դժվար են հետ կանգնում կրծքով կերակրման մտքից: Մեկ տարեկան երեխան պետք է ուտի ոչ ավելի, քան կես լիտր կրծքի կաթ օրվա ընթացքում: Բայց քանի որ ուտում է ավելի շատ` դրանով լցնելով իր ստամոքսը, բնականաբար, էլ տեղ չի ունենում ստամոքսում՝ այլ բաներ ուտելու համար: Ծնողներ կան, որ չարաշահում են քաղցրը, շոկոլադը, յոգուրտները և նման կալորիականություն ունեցող սննդատեսակները, որոնցով սնվելով՝ երեխաները մոռանում են քաղցի մասին: Դրանք չեն բավարարում աճող օրգանիզմի պահանջները, բայց բավարարում են էներգետիկ պահանջները՝ շնորհիվ իրենց բարձր կալորիականության: Ենթադրենք, մինչև 2 տարեկան երեխան օրական կես լիտր մայրական կաթ է խմում, եւ դրան գումարվում է մեկ հատ էլ յոգուրտ, 5-6 հատիկ փոքր թխվածքաբլիթ, շոկոլադ և այլ բարձր կալորիականությամբ, սակայն ցածր նուտրիտիվ հատկությամբ սնունդ. ստացվում է, որ հագեցնում են օրվա կալորիաների պահանջը, ու երեխան պարզապես չի սովածանում:

Որոշ դեպքերում խնդիրը կարող է լինել հոգեբանական: Օրինակ` նույն սեղանի մոտ նստածներից մեկն ուտելիս չփչփացնում է, ու դա երեխային դուր չի գալիս, ախորժակը փակվում է, նա իր բողոքն արտահայտում է լացելով ու չուտելով:

Կարելի է, օրինակ, խաղի ընթացքում կերակրել, բայց չկտրել հաճելի միջավայրից ու չստեղծել ստիպողական միջավայր: Որոշ երեխաներ դեռ պատրաստ չեն լինում գդալը բռնել կամ բերանը փակ ուտել, իսկ ծնողները ստիպում են, դրա համար էլ ուտելու ընթացքը նրանց համար դառնում է տանջանք:

Պետք է պարզապես հասկանալ՝ որն է խնդիրը:

Պե՞տք է, արդյոք, կերակրել փոքրիկին ստիպողաբար:

Ծնողների ամենամեծ սխալը ստիպողաբար կերակրելն  է: Երբ երեխան խաղում է ու քաղց չի զգում, նրան վերցնում-դնում են սեղանի առջեւ և ստիպում են ուտել: Արդյունքում`փոքրիկը հրաժարվում է սննդից. նա սկսում է զզվել այդ պրոցեսից։

Որոշ դեպքերում կարող է վախ առաջանալ. օրինակ, կարող է ձուկ է կերել, ու փուշը մնացել է կոկորդում, ցավեցրել է: Երեխան լաց է եղել, ու մայրիկը չի հասկացել` որն է խնդիրը, և երեխայի մոտ վախ է առաջացել ուտելիքի նկատմամբ: Միգուցե խոհանոցի պատերի գույնը կամ ինչ-որ հոտ  նրան դուր չի գալիս: Այս գործոնները նույնպես մի անտեսեք:

Ո՞ր սննդատեսակները պետք է պարտադիր լինեն շաբաթվա սննդացանկում:

Երեխայի սննդացանկը պետք է լինի բազմազան: 1 տարեկանից հետո երեխան պետք է ուտի ընտանեկան սեղանից գրեթե ամեն բան և  զգա բոլոր համերը: Այստեղ էլ մի խնդիր կա. երբ երեխային սովորեցնում են որևէ ուտելիքի, նա մյուս սննդատեսակները չի ուզում ուտել: Դրա համար պետք է տալ թե´ բուսական,  թե´ կենդանական սպիտակուցներ պարունակող ուտելիք, քաղցրավենիք, բայց քիչ, որը բավարարում է գլյուկոզայի պահանջները:

Հավելյալ սնունդ պետք է տալ 5-6 ամսականից, եթե երեխան բացառապես կրծքով է կերակրվում: Իսկ եթե ինչ-որ պատճառներով սնվում է արհեստական կաթնախառնուրդներով, պետք է հավելյալ սնունդ տալ 4-5 ամսականից: Հիմնականում պետք է սկսել մրգերից՝ տրորած բանան, խնձոր, որոնք ալերգիկ ռեակցիա գրեթե չեն առաջացնում: Հետո ավելացնել մյուս մրգատեսակները: Պետք է տալ շիլաներ` բրնձի, հնդկաձավարի: Սկզբում պետք է տալ 2-3 գդալ, հետո ավելացնել օրական մինչև 200-250 գրամ: Որոշ դեպքերում շատ են տալիս երեխային, ինչի  հետևանքով մարսողական խնդիրներ են առաջանում: 

Որոշ սննդատեսակներ, այդուհանդերձ, չի կարելի մատուցել փոքրիկին: Օրինակ, մինչև 1.5 տարեկան թույլ չի տրվում երեխային տալ այն թեյը, որը նախատեսված է մեծերի համար: Խոսքն այն թեյերի մասին չէ, որոնք կարելի է գտնել մանկական սննդի դեղատներում: Թեյը դժվարացնում է երկաթի ներծծումը: Խորհուրդ չի տրվում տալ կովի կաթ. այսօրվա ամենամեծ խնդիրն է: Կովի կաթը, ընդհանրապես, չի յուրացվում երեխայի օրգանիզմում՝ մանավանդ ջրով նոսրացրած: Այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ սկսած ստամոքս-աղիքային դիսֆունկցիայից, վերջացրած լուրջ ալերգիկ ռեակցիաներով:

Այլ հոդվածներ …

Գովազդ