Երբ փոքրիկը 1 տարեկան (12-14 ամսական) է, նա սովորաբար կարողանում է.

  1. Ինքնուրույն` առանց բռնելու, 2-3 քայլ անել
  2. Ուղիղ  կանգնել
  3. Արկղի մեջ խաղալիքներ նետել
  4. Երկու խորանարդիկներ իրար վրա դնել
  5. Արձագանքում է առանց ժեստերի արված հասարակ հրահանգներին, օրինակ` «տուր խաղալիքը»
  6. Բացի «մա-մա» և  «պա-պա» ասելուց, կարողանում է ևս 1-6 բառ արտասանել
  7. Բլբլում է

Բոլոր երեխաներն էլ հեքիաթներ սիրում են: Հեքիաթը երեխայի զարգացման գործում նույնքան մեծ նշանակություն ունի, որքան խաղը: Հեքիաթների միջոցով երեխան ծանոթանում է մարդկային փոխհարաբերություններին, աշխարհի կառուցվածքին, ծանոթանում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են` լավ ու վատ, չար ու բարի, քաջություն, արդարություն, հաղթանակ և այլն: «Հեքիաթի միջոցով երեխան հասկանում է, որ կյանքը լի է հակասություններով: Հեքիաթում կատարվողը երեխային հետաքրքիր է, և նա առանց գիտակցելու ձեռք է բերում իրեն կենսականորեն անհրաժեշտ հմտություններ: Երեխան իրեն նույնականացնում է հեքիաթի քաջ ու անվախ հերոսի հետ, հաղթահարում է բոլոր դժվարությունները, անցնում փորձությունների միջով և նրա հետ վայելում հաղթանակի բերկրանքը»,- ասում է հոգեբան Զառա Նոնինյանը:

Երեխան շատ է սիրում ոչ միայն նկարներ նայել, այլև պատմություններ, հեքիաթներ լսել: Գրքերի շնորհիվ երեխայի խոսքն ավելի արագ է զարգանում, նա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույները, անծանոթ առարկաների ձևերն ու անվանումները: Փոքրիկը նկարներում տեսնում է իրեն ու փորձում իր արարքները հարմարեցնել գրքի հերոսների արարքներին: Ընթերցանությունը խթանում է երեխայի կարդալ սովորելու ցանկությանը:

Գրքի կարևորությունը հաշվի առնելով` աշխատեք երեխայի համար օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ գիրք կարդալ, ցանկալի է` միշտ նույն ժամին: Քնից առաջ ցանկալի է, որ երեխայի համար պատմություններ կամ հեքիաթներ պատմեք, իսկ ցերեկային ժամերին արդեն կարող եք գիրք կարդալ (քնից առաջ գիրք կարդալու դեպքում նկարները, գունազարդումները  կգրավեն երեխայի ուշադրությունը և փոքրիկը շուտ չի քնի):

Ընթերցանությունը սկսեք փոքր  պատմվածքներից, որպեսզի նա չհոգնի: Փոքրիկը սիրում է գիրքը ձեռքն առնել և

Փոքրիկի երևակայությունն անսպառ է և այն հնավորինս արտահայտվում է, երբ որ նրա ձեռքին հայտնվում է մատիտ կամ գրիչ: Հոգեբաններն ասում են, որ երբեմն փոքրիկը չի կարողանում բառերով շատ բան արտահայտել, ուստի մեկ  տարեկանից սկսած նա պետք է ունենա տարբեր գույների ու ձևերի մատիտներ և թուղթ` իր մտքերն այդ կերպ արտահայտելու և ինքնադրսևորվելու համար:

 

Այլ հոդվածներ …

Գովազդ