Ինչպես պատրաստել փափուկ արջուկ փոքրիկի համար

Փափուկ արջուկ պատրաստելու համար հարկավոր է.

Մեկ գործվածքից կամ կտորից ձեռնոց,

Մեկ տուփ բամբակ,

Երկու միանման կոճակ աչքերի համար,

Մեկ կլոր կոճակ քթի համար,

Թել,

Ժանյակ՝ վզկապի համար,

Որևէ բրոշ:

Կտրել Ձեռնոցի ցուցամատը և ճկույտը, կարել: Ձեռնոցը լցնել բամբակով, կտրված մատերից մեկը ևս լցնել բամբակով և կարել բթին հավասար դիրքում՝ հակառակ կողմից՝ թևեր ստանալու համար: Ձեռնոցի բերանը կարել: Ականջներ ստանալու համար համապատասխան հատվածներում թելեր կապել: Ապա կարել կոճակները աչքերի և քթի տեղում: Թելով ասեղնագործել՝ բերան պատկերելով: Վիզ ձևավորելու համար այդ հատվածը կապել թելով, ապա վրայից ժանյակով վզկապ ձևավորել:

Բրոշը  ամրացնել  մարմնի որևէ հատվածում:

Ձեր պատրաստած գեղեցիկ արջուկը փոքրիկին շատ դուր կգա: Հաճելի ժամանց: