Ինչպես կառավարել սթրեսը, երբ երեխան լացում է. ինչ անել` հավասարակշռությունը չկորցնելու համար – մաս 1

Երեխայի լացը զսպելու անհաջող փորձերը կարող են միանգամայն սթրեսային լինել: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ ձեր սթրեսն էլ ավելի կբարդացնի վիճակն ու խառնաշփոթ կստեղծի: Դրանից դուք էլ ավելի կճնշվեք ու այդպես ցիկլը չի ավարտվի:

Ինչպես է ձեր սթրեսն ազդում երեխայի վրա: Հայտնի փաստ է, որ հղիության ընթացքում ապրած սթրեսը փոխանցվում է նաեւ երեխային: Հենց  երեխան դուրս է գալիս մոր արգանդից, բայց

սթրեսը մորից փոխանցվում է փոքրիկին, քանի որ նա զգում է մոր ապրումները: 

 

Անգիտակցաբար, բայց դուք սթրեսն արտահայտում եք հետեւյալ կերպ.

• Դեմքի արտահայտությամբ

• Մկանների ճնշմամբ

• Կեցվածքով

• Շնչառության ռիթմով

Քանի որ երեխան բոլոր այս տարբերակներով էլ ընկալում է սթրեսը, դուք պետք է ոչ թե թաքցնեք, այլ կառավարեք այն:

Ահա թե ինչպես է հնարավոր կառավարել սթրեսը. 7 ճանապարհ

1. Խորը շունչ քաշեք. Կենտրոնացեք խորը շնչելու վրա, քթով շնչեք, բերանով արտաշնչեք: Փորձեք ձեր շնչառության ռիթմը քնած ժամանակ, հատկապես եթե փոքրիկը ձեր գրկում է: Երեխան կարող է զգալ ձեր կրծքավանդակի վայրիվերումը եւ մեխանիկորեն կկրկնօրինակի այն:

2. Մտքում որեւէ միտք կրկնեք.  Գտեք ձեզ հանգստացնող մի ասույթ կամ խոսք: Այն պետք է լինի շատ պարզ, որը կօգնի կենտրոնացնել ձեր միտքն ու հանգստացնել մարմինը: Օրնակ` «Եղիր հանդարտ, եղիր ուժեղ» կամ «Ես հիմա կխաղաղվեմ»: Ձեր սթրեսը կառավարելով` դուք կհանգստացնեք նաեւ փոքրիկին, եւ նա կդադարի լացել: Փորձեք տարբեր մտքեր կրկնել ու այնքան, մինչեւ կգտնեք ձեզ հանգստացնողը: Կրկնեք դանդաղ, որպեսզի կարողանաք կենտրոնանալ դրա վրա ու ձերբազատվել սթրեսից:

 

 

Շարունակելի

Աղբյուրը` parentinghq.com