Մսով և գազարով խյուս, որը կարելի է մատուցել 8-10 ամսականից

Ինչ է հարկավոր


Հորթի միս - 100 գ

Գազար - 1 հատ

Կաթ - 1/3 բաժակ

Կարագ - մի փոքր կտոր


Ինչպես պատրաստել

Միսը պետք է մաքրել ջիլերից և թաղանթից, ապա կտրատել խորանադաձև ու լցնել կաթսայի մեջ:

Գազարը նույնպես հարկավոր է մաքրել ու լավ լվանալ, ապա կտրատել ու եփել առանձին կաթսայում: Միսը հարկավոր է եփել առնվազն 1 ժամ, իսկ գազարը` 20-30 րոպե:

Միսը և գազարը երկու անգամ անցկացնել մանր անցքերով մսաղացով: Եթե զգում եք, որ խյուսն այնքան էլ փափուկ չէ, հարեք բլենդերով:

Զանգվածը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել կաթ և թողնել թույլ կրակի վրա մինչև եռալը: Վերջում ավելացնել կարագը:


Բարի ախորժակ