Կրեմ ապուր բրոկոլիով և հալած պանրով

 

Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը

 

·         Կալորեականություն՝ 230 կկալ

·         Սպիտակուցներ՝ 14,6 գրամ

·         Ճարպեր՝ 7,3 գրամ

·         Ածխաջրեր՝ 29,1 գրամ

 

Բաղադրությունը (6 չափաբաժին)

 

1.      Սոխ՝ 200 գրամ

2.      Սխտոր՝ 2 պճեղ

3.      Հավի արգանակ՝ 3 բաժակ

4.      Բրոկոլի՝ 450 գրամ

5.      Կաթ 2%-անոց՝ 2,5 բաժակ

6.      Ցորենի ալյուր՝ 0,3 բաժակ

7.      Աղացած սեւ պղպեղ՝ ¼ թեյի գդալ

8.      Հալած պանիր՝ 230 գրամ

9.      Բուսայուղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

1.      Միջին բարձրության կրակի վրա տաքացրած կաթսայի մեջ ձեթ լցրեք: Ավելացրեք մանր կտրատած սոխ և աղացած սխտոր, տապակեք 3 րոպե, մինչև սոխն ու սխտորը փափկեն: Ավելացրեք արգանակը և բրոկոլին: Եփեք միջին կրակի վրա 10 րոպե:

 

2.      Տարայի մեջ խառնեք կաթն ու ալյուրն ու ավելացրեք ապուրին, ապա եփեք 5 րոպե՝ անընհատ խառնելով, մինչև ապուրը թանձրանա: Համեմեք աղ պղպեղով և վերցրեք կրակից:

 

3.      Ավելացրեք պանիրը և խառնեք մինչև լրիվ հալվելը:

 

 

4.     Ապուրի մեկ երրորդը կամ կեսը լցրեք հարիչի մեջ և հարեք այնքան, որ վերածվի  խյուսի:  Այնուհետև հարած խյուսը լցրեք կաթսայի մեջ և մատուցեք:

 

                                                                              Նյութի աղբյուրը՝ eda.ru