Սխալ կարծիքներ` երեխայի սննդի վերաբերյալ

Ծնողները երբեմն թյուրիմացության մեջ են ընկնում կամ սխալվում` երեխային առողջ սննդով ապահովելու գործում:

Այսպես, կար ժամանակ, երբ կարծում էին, որ երեխային կրծքով կերակրելը աղավաղում է մոր կազմվածքը, փոխարենը անվնաս է երեխայի արհեստական սնուցումը: Դրա  պատճառով էլ շատ կանայք հրաժարվում էին երեխային կրծքով կերակրելուց: Դրա հետևանքով բժիշկները երկար ժամանակ ստիպված էին համոզել մայրերին, որ արհեստական սնուցումը չի կարող տալ երեխայի համար բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու տարրերը, որ մայրկան կաթն անփոխարինելի է:

Երեխայի սնուցման հետ կապված հաջորդ սխալ կարծքին այն է, որ ծնողները մտածում են, թե երեխայի կարելի է կերակրել ցանկացած մանկական մթերքներով, կամ տարբեր կաթնախյուսերով:

Իրականությունը այլ է: Եթե մայրական կաթը չի բավարարում երեխային կերակրելու համար, ապա պետք է օգտագործել հատուկ կաթնախյուս:

Չի կարելի երեխային կերակրել կովի կաթով:  Այս բնական և վիտամիններով հարուստ կաթն  իրականում ծանր և դժվարամարս է երեխայի օրգանիզմի համար: Արհեստական կաթ օգտագործելուց էլ պետք է ընտրել այնպիսին, որն իր բաղադրությամբ

առավելագույնս մոտ է մայրական կաթին:

 

Թյուր է նաև կարծիքը, թե երեխայի կաթնախյուսը կարելի է պատրաստել աչքաչափով:

Մյուս մոլորությունն այն է, թե որպես հավելյալ սնունդ կարելի է օգտագործել «մեծահասակների» համար նախատեսված մթերքները:

Սովորական յոգուրտը կամ թթվասերը ծնողներն իրենք պետք է ուտեն. դրանք մեծահասակների համար ավելի օգտակար են, քան երեխաների: Իսկ երեխաների համար ստեղծվել են հատուկ մթերքներ` երեխաների համար նախատեսված թթվասեր, կաթնաշոռ, յոգուրտ, հյութեր և այլն:

Վեց ամսական հասակից որպես հավելյալ սնունդ երեխային կարելի է մանկական կաթնաշոռ տալ` սա սպիտակուցների, կալցիումի և ֆոսֆորի  լրացուցիչ աղբյուր է: Մանկական կաթնաշոռը, ի տարբերություն սովորականի, չի պարունակում կոշտ կազեին, որը դժվար է մարսվում երեխաների աղեստամոքսային համակարգում:

Սկսած ութ ամսականից սննդակարգում կարելի է ավելացնել նաև մանկական յոգուրտ: Մանկական յոգուրտները հարուստ են վիտամիններով և միներալներով և ունեն քիչ թթվայնություն:

Մրգային հյութերը երեխայի սննդակարգում կարելի է ընդգրկել սկսած վեց  ամսականից, եթե կերակրում եք կրծքի կաթով: