Յուրաքանչյուր մայրիկ միայն լավն է ցանկանում իր երեխային, սակայն ծննդատնից վերադառնալուց հետո նրանց մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Ամենից մտահոգիչը նորածնի ականջների մաքրումն է: Դա բավականին կարևոր պահ է, քանի որ նորածնի մոտ թմբկաթաղանթը շատ սաղր է գտնվում, և ականջների սխալ մաքրման դեպքում հնարավոր է անուղղելի վնաս հասցնել երեխային: Մանկաբույժները խորհուրդ են տալիս մաքրել նորածինների ականջները հետևյալ կերպ:

Հարցերին պատասխանում է  Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ տակդիր

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից  պետք է տրամադրվեն  անհրաժեշտ քանակով և անվճար:

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է գործեն նորածնի, ապա ավելի մեծ երեխայի աղիքները:

Չկա օրինաչափություն, թե նորածնի աղիքներն ինչ հաճախականությամբ պետք է գործեն: Օրը 4 անգամից մինչև 2-3 օրը մեկ համարվում է նորմա, եթե փոքրիկն իրեն լավ է զգում,  և կղանքի մեջ չկան պաթոլոգիական խառնուրդներ: Նորածիններ կան, որ ամեն սնվելուց հետո կարող են դատարկել աղիքները, ինչը համարվում է նորմա, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով` սկսած մոր կաթի որակական բաղադրամասերից, վերջացրած հավելյալ սննդի որակից, որը երբեմն ստիպված ենք լինում առաջարկել:

Ինչպե՞ս է հնարավոր կանխել փորկապությունը:

Փորկապությունը կանխելու համար, առաջին հերթին, պետք է կարգավորել սննդացանկը: Հարկավոր է հետազոտություններ կատարելով գտնել փորկապություն առաջացնող խնդիրը, պարզել ֆերմենտային որևէ օղակում դեֆիցիտ կա՞, թե՞ ոչ: Եթե կա, ուրեմն պետք է դեղորայքային միջամտությամբ վերացնել այդ վիճակը:

Ինչպե՞ս պետք է վերացնել լուծը:

Լուծն էլ կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ հասարակ աղիքային դիսֆունկցիայից սկսած միչև ինֆեկցիոն հիվանդություններ, դրա համար նախատեսված են բուժական միջամտություններ:

Ո՞ր դեպքում պետք է անհանգստանա մայրիկը: 

Պետք է անհանգստանալ, երբ երեխայի աղիքները գործում են չափից ավելի հաճախակի, և դրա մեջ կան պաթոլոգիկ խառնուրդներ՝ լորձ, արյուն: Այս դեպքում պետք է շտապ դիմել բժշկի, որովհետև հաճախակի լուծը կարող է բերել օրգանիզմի ջրազրկման:

Առաջիկա օրերին ամբողջ Հայաստանում տապը կսաստկանա: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ մեր երկրին են մոտենում մերձարեւադարձային տաք օդային հոսանքներ: Շոգը զգալի կլինի հատկապես Երեւանում, Արարատյան դաշտում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում: Ջերմաստիճանն իր առավելագույն կետին կհասնի հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը. կհատի 40 աստիճանի սահմանագիծը: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ հաճախ ջուր խմել:

Ամենօրյա մերսումը`փոքրիկի առողջության գրավական

Մերսեք փոքրիկի գլուխը

Փոքրիկի գլուխը մերսել սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Նորածին փոքրիկի գանգոսկրը դեռ փափուկ է և գլխին պետք է զգույշ դիպչել: Գլխի մերսումները մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել, երբ արդեն գանգոսկրը պնդացել է:

Այլ հոդվածներ …

Գովազդ