Ի՞նչ հագուստ և կոշիկ ընտրել երեխայի համար գարնանը  

Խնամք

Գարնան առաջին ամիսն արդեն կիսվել է: Գիժ մարտն արդեն սկսել է իր չարաճճիությունները՝ անձրևների և քամու տեսքով:

Սակայն սա երեխային զբոսանքի չտանելու պատճառ չէ: Մասնագետները պնդում են՝ գոնե մի քանի րոպեով երեխան պետք է զբոսնի դրսում. մաքուր օդը կօգնի զերծ մնալ սեզոնային վիրուսներից: Այնուամենայնիվ, ի՞նչ հագուստ ընտրել երեխայի համար գարնանը, որպեսզի նա չմրսի և չթրջվեն ոտքերը:

 

Հագուստ և կոշիկ 

Ջերմաչափը ցույց է տալիս 0-ից բարձր ջերմաստիճան. դա նշանակում է, որ անհրաժեշտ է հրաժարվել երկարաճիտք մորթյա կոշիկներից:

 

Ռետինե կոշիկներ և հագուստ

 

 

Ռետինե կոշիկներն ու հագուստը երեխային կպաշտպանի անձրևից: Կարելի է տանից դուրս գալ սովորական հագուստով, իսկ խաղահրապարակում հագնել պաշտպանիչ հագուստը:


Հիշեք՝ նման հագուստ գնելիս պետք է վերցնել մեկ կամ երկու չափսով մեծ: Այսինքն՝ եթե երեխան հագնում է 80 չափսի հագուստ, պետք է գնել 92 չափսը:

Ռետինե կոշիկներ և հագուստ կարելի է գտնել գրեթե բոլոր խանութներում:


Ռետինե կոշիկների և հագուստի դրական կողմերը՝

 

  •         Մատչելի գին
  •      Ջրակայուն մակերես. կարելի է անգամ պառկել ջրափոսի մեջ ու չթրջվել:
  •         Հեշտ խնամք. կարելի է մաքրել անգամ թաց շորով կամ խոնավ անձեռոցիկով:
  •         Կարելի է հագնել սովորական հագուստի վրայից:


Ռետինե կոշիկների և հագուստի բացասական կողմերը՝

 

  •         Ռետինը չի «շնչում»: Երեխան կարող է քրտնել:
  •         Օրթոպեդներն արգելում են երկար ժամանակ չկրել ռետինե կոշիկներ:
  •         Ձմռանը ռետինե կոշիկները սահում են:
  •         Ամռանը ռետինե կոշիկներով շոգ է:

 

Ջրակայուն (Soft shell) հագուստ

 

 

Ջրակայուն հագուստը պաշտպանում է մարմինը քամուց, ջրտից, անձրևից: Այս կտորից կարված հագուստը կարելի է կրել +5 աստիճանից սկսած: Ջրակայուն հագուստը կպաշտպանի միայն անձրևից, սակայն ոչ՝ ջրափոսերի ջրից:

Ջրակայուն հագուստի դրական կողմերը՝

  •         Մատչելի գին:
  •         Պաշտպանում է քամուց և անձրևից:
  •         Գույների բազմազանություն:
  •         Հարմարավետություն:
  •         Պաշտպանում է խոնավությունից:

 

Ջրակայուն հագուստի բացասական կողմերը՝

  •         Կտորը հեշտ է պատռվում:

 

Դրսում զբոսնելը հաճելի է և օգտակար: Ընդամենը պետք է ընտրել ճիշտ հագուստ ու վայելել զբոսանքը փոքրիկի հետ:

 

 

 

Գովազդ