Վախն ի սկզբանե պաշտպանական, բնազդային երևույթ է, կենդանիները ևս վախենում են, երբ իրենց կամ իրենց ձագերին վտանգ է սպառնում: Ցանկացած անհասկանալի, հանկարծակի երևույթ կարող է վախ առաջացնել երեխայի մոտԻնչպես նաև վախեր կարող են առաջանալ մեծահասակների արձագանքներից:

Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, լացը շրջապատող մարդկանց ազդանշան տալու և նրանց հետ շփվելու վստահելի միջոց է:

Սովորաբար երեխան լաց է լինում ոչ առանց պատճառի: Օրինակ, եթե նա քաղցած է, նա կսկսի լալ և լացը կընդհատի միայն այն դեպքում, եթե նրան կերակրեն կաթով, բայց եթե կաթի փոխարեն այլ բան հրամցվի, օրինակ, քաղցր ջուր, մրգահյութ, ծծակ, նա լացը կընդհատի միայն կարճ ժամանակով: Երեխան կարող է լալ լողանալիս ջրի տաքությունից, կարող է լալ ուժեղ ձայնից, կտրուկ լույսից և պաղ ձեռքերով իրեն հպվելուց: Երեխայի լացը տարբեր պարագաներում արտահայտվում է տարբեր

Կարելի է առանձնացնել կրծքից հրաժարվելու հիմնական պատճառները` ծծելու ընթացքում առաջացող ցավը կամ անհարմարությունը: Իսկ ահա նշվածների պատճառները կարող են տարբեր լինել` գազային կուտակումներն աղիներում, շնչառական ուղիների հիվանդությունները, բերանի խոռոչի հիվանդությունները, ներգանգային ճնշման բարձրացումը և այլն: Ուստի, անգամ եթե վստահ եք, թե ինչու է երեխան հրաժարվում կրծքից, բոլոր դեպքերում խորհրդակցեք մասնագետի հետ:

Ֆիզիկականից բացի, կարող է լինել նաև կրծքից հրաժարվելու հոգեբանական պատճառ: Իրավիճակներ են լինում, երբ 

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը:

 

Ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկն ունի վատ տեսողություն

 

Փոքր տարիքի երեխաների դեպքում շատ դժվար է հասկանալ՝ նորմա՞լ է երեխայի տեսողությունը, թե՞ ոչ:  Սկզբնական շրջանում փոքրիկը չի կարողանում անգամ հայացքը ֆիքսել, սակայն որոշ ժամանակ անց աստիճանաբար սկսում է ֆիքսել հայացքը, այդ ժամանակ կարող ենք նկատել՝ երեխան սկսե՞ց նկատել և հետևել վառ, գունավոր առարկաներին: Եթե մինչև 6 ամսական երեխան չի նկատում և ազդակ չի տալիս, դա ահազանգ է, որ կան տեսողական խնդիրներ: 

Մոր և մանկան գրագետ պլանավորված կարճաժամկետ բաժանումն  անգամ օգտակար է: Փոքրիկին պետք է նաև բաժանման և տխրության էմոցիոնալ   փորձ: Նման բաժանման  փորձը փոքրիկին սովորեցնում  է լինել անհատականություն, սիրել և գնահատել մտերիմներին, հարգել մայրիկի` իր  ժամանակն ունենալու իրավունքը:

Բաժանումը  կապվածության  հակառակ կողմն է: Ինչպես կապվածությունը, այնպես էլ բաժանումը շատ կարևոր է փոքրիկի զարգացման համար: Շատ կարևոր է, որ նրա կողքին  լինի մեկը, ով կկարողանա մխիթարել  և հանգստացնել  նրան, որպեսզի

Երեխաների մոտ  մարսողության խանգարման հետևանքով հաճախ կարող է առաջանալ փորլուծություն, որի հետևանքով էլ երեխան կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ: Սակայն իրականում որն է փորլուծությունը և ինչն է դրա պատճառը:

Անհանգստության առիթ  կարող է լինել  հաճախակի և չափազանց ջրիկ կղանքը երեխայի մոտ: Սակայն ինչպես տարբերակել «նորման»

Այլ հոդվածներ …

Գովազդ