Grid List

Եթե ձեր երեխան ցածրահասակ է, ապա նրան հասակ առնելու հարցում կօգնեն նարնջագույն բանջարեղենները:

 Ամբողջ աշխարհում մակարոնը շատ տարածված է: Այն հեշտ է պատրաստվում և շատ համեղ է:

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները լինեն ավելի առողջ: Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք սնվեն ճիշտ ու ստանան առողջարար սնունդ:

Երեխայի ճիշտ զարգացման հարցում մեծ է սեռական դաստիարակության դերը:

Երեխային արթնացնելը շատ ծնողների համար իսկապես մարտահրավեր  է:

Հարցերին պատասխանում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: 

 

Ինչու՞ ցանկալի չէ, որ փոքրիկն օծանելիք օգտագործի

 

Փոքրիկների օծանելիքի առումով հստակ ուղեցույց չկա, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել օգտագործելիս: Պետք է ընտրել ոչ էժանագին օծանելիք, քանի որ անորակ օծանելիքը կարող է ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ: Պետք է ուշադրություն դարձնել ժամկետին և համոզվել, որ հումքը բնական է։ Կարծում եմ` կա մի տարիք, երբ ավելի շատ մայրիկին է հաճելի կամ զվարճալի փոքրիկին օծել բույրով, քան փոքրիկին: 

 

Ո՞ր տարիքից կարելի է օգտագործել

 

Սեռահասունացման տարիքից ոչ շուտ:

 

Ի՞նչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ ինչպես օծանելիքի, այնպես էլ եղունգի լաքի, դիմահարդարման պարագաների օգտագործումը

 

Կարծում եմ՝ եթե անհատական ալերգիկ ռեակցիաներ չլինեն, վտանգ չի կարող լինել: Սակայն նույնիսկ որակյալ օծանելիքի մեծ քանակից կարող են թունավորումներ առաջանալ։ Օրինակ՝ երբ մայրիկը փոքր-ինչ անուշադիր լինի, և երեխան օծանելիքը շատ քանակությամբ օգտագործի, այն կարող է վտանգավոր լինել: Ամեն դեպքում  թե օծանելիքը, թե դիմահարդարման պարագաները ցանկալի է թույլ տալ օգտագործել սեռահասունացումից հետո:

 

 

Բոլոր ծնողներն էլ երազում են ունենալ խելացի, հաջողակ երեխաներ:

Երեխան դպրոցում կամ մանկապարտեզում կորցնում է գլխարկը կամ ժակետը, գրչատուփը, սպորտային համազգեստը, և ծնողները ստիպված են տարվա ընթացքում անընդհատ գնել միևնույն հագուստը կամ իրը:

Երեխաները գույներն ընկալում են յուրովի, և հենց սկզբից պետք է հոգալ, որպեսզի երեխան ճիշտ տարբերակի գույները:

Երբեմն ծնողները նկատում են, որ իրենց երեխան խոսում է քնի մեջ:

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Երեխա դաստիարակելն այնքան էլ հեշտ գործ չէ:

Այս խորհուրդների հեղինակն ամերիկացի Մայքլ Միտչելն է, ով արդեն 30 տարվա երջանիկ հայրիկ է:

Ձեր ընտանիքում հայտնվել է փոքրիկ մարդուկ. ուրախալի լուր է:

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Մեր օրերում համարում են, որ առաջնորդի բնավորություն ունեցող մարդիկ հաջողակներ են:

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Սիրելի մայրիկներ, երեւի հիշում եք, որ «Իմ Փոքրիկ»-ը, ընդառաջ գնալով ձեր հորդորներին, բացել է «Փոքրիկիս դպրոցը» խորագիրը: Եվ ահա ձեզ ենք ներկայացնում երեւանյան այն դպրոցները, որոնք ունենք գործող կայքեր: Եթե ձեր փոքրիկը մոտենում է աշակերտական տարիքին, եւ սկսել եք մտատանջվել, թե որ դպրոց պետք է հաճախի նա, ուսումնասիրեք ստորեւ ներկայացված ցանկը:

Թեման բավական բարդ է և զգայուն։ Իսկ պե՞տք է, արդյոք, խոսել այդ մասին։ Եթե խոսել, ապա ի՞նչ պատմել երեխային։ Բաներ, որոնք անգամ մեծահասակի գիտակցությունը դժվարանում է հասկանալ, ինչպե՞ս կարելի է երեխաներին ներկայացնել։ Անկախ այս հարցերից, յուրաքանչյուրն իր ներսում ունի պատմության՝ իր ուրույն ընկալումը և իր սեփական վերաբերմունքը։

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը հիմնադրվել է 1930-ականների սկզբին: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունեցել է 2000  գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը կոչել են Խնկո Ապոր անվամբ:  Տարիների ընթացքում բոլոր թվերը բազմապատկվել են:

Այսօր ողջ հայությունը նշում է Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի 24-րդ տարեդարձը: Բայց հայոց ռազմական ուժը 24 տարվա պատմություն չէ, որ ունի: Որքան հին է հայ ազգը, նույնքան հին է և հայոց բանակի պատմությունը: Ըստ առասպելի` հայերի ազատ ապրելու իրավունքը Հայկ նահապետը  պաշտպանեց զենքի ուժով: Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմական ուղին անցել ու 21-րդ դար է հասել հայ զինվորի բազկի ուժի ու քաջության շնորհիվ:

Սիրելի փոքրիկ, հայ զինվորն օրնիբուն մեր հայրենիքի սահմաններն է հսկում` ապահովելով քո երջանիկ ու խաղաղ մանկությունը: Երբ մեծանաս, դու էլ զինվոր կդառնաս` քո հերթին ապահովելով մեկ այլ հայ փոքրիկի խաղաղ մանկությունը:

Այս տոնական օրը հրաշալի առիթ է՝ մեր երախտիքի խոսքը հայտնելու հայ զինվորին և խոստանալու, որ իր թիկունքում յուրաքանչյուրս մեր գործը պարտաճանաչ կկատարենք` ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը: 

Շնորհավո՛ր տոնդ,  հայ զինվոր և հայոց բանակ: Մենք հպարտ ենք քեզանով: 

 

 

Հայաստանի Հանրապետությունում  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի օրը։ ՀՄՊ-ի հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձն է։ 

Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն  եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք:  Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:

Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:

Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն  անունն  առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի`  Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։

Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:

Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև  տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։  Քաղաքն ունեցել է 40 դուռ։

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։

 

Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ:

Իսկ եգիպտացիները շարունակեցին հալածել Իսրայելի ժողովրդին: Տեսնելով, որ ծովը ետ քաշվեց, իրենք նույնպես մտան: Առավոտյան Տերն ամբողջ եգիպտական բանակը շփոթության մատնեց` կառքերից անիվները հանելով, այնպես որ հազիվ էին կարողանում քաշել: Այդ տեսնելով` եգիպտացիներն իրար ասացին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև նրանց փոխարեն Աստված ինքն է պատերազմում եգիպտացիների դեմ»:

Փարավոնը իմացավ, որ իսրայելացիները դուրս են եկել Եգիպտոսից, որպեսզի ոչ միայն զոհ մատուցեն իրենց Աստծուն, այլև երբեք Եգիպտոս չվերադառնան: Նրանց ետ վերադարձնելու համար Փարավոնը իր բոլոր հեծյալներով, կառքերով և ամբողջ զորքով գնաց նրանց ետևից:

Եվ փարավոնը գիշերը կանչեց Մովսեսին և Ահարոնին ու ասաց. «Վեր կացեք ու դուրս եկեք իմ ժողովրդի միջից` դուք էլ Իսրայելի որդիքն էլ, և գնացեք պաշտեցեք Տիրոջը, ինչպես որ ասացիք: Ձեր հոտերն ու արջառներն էլ վերցրեք, ինչպես ասացիք: Գնացեք և ինձ էլ օրհնեցեք»: Եգիպտացիները ստիպեցին ժողովրդին շուտ դուրս գալ իրենց երկրից, որովհետև վախենում էին, որ իրենք էլ կմեռնեն:

Գովազդ