10 բան, որ պետք չէ արգելել երեխային - մաս 2

Դաստիարակություն

Նախորդ 5 կետերին կարող եք ծանոթանալ այստեղ:

  1. Արգելել երեխային մարզվել և խաղալ դրսում. Խաղահրապարակներում հաճախ կարելի է լսել՝ «կեղտոտ է», «ձեռք մի՛ տուր», «մի՛ բարձրացիր», «մի՛ վազիր» և նմանատիպ այլ արտահայտություններ:  Իրականում այս ամենը շատ սխալ է:

Նախորդ 5 կետերին կարող եք ծանոթանալ այստեղ:

  1. Արգելել երեխային մարզվել և խաղալ դրսում. Խաղահրապարակներում հաճախ կարելի է լսել՝ «կեղտոտ է», «ձեռք մի՛ տուր», «մի՛ բարձրացիր», «մի՛ վազիր» և նմանատիպ այլ արտահայտություններ:  Իրականում այս ամենը շատ սխալ է: Արգելքներ հնչեցնելու փոխարեն շատ ավելի լավ է երեխային սովորեցնել բարձրանալ աստիճանների վրայով, սահել, խաղալ և վազվզել: Երեխաներն ունեն շատ էներգիա, և անհրաժեշտ է, որ այն դուրս գա խաղերի միջոցով ևս: Այս դեպքում երեխան ավելի հեշտ է հարմարվում շրջակա միջավայրին:
  2. Ջրով խաղալ. Ջրով խաղալը երեխաների ամենասիրելի զբաղմունքներից է: Սակայն ծնողները գրեթե միշտ արգելում են այն: Արգելելու փոխարեն ուղղակի երեխային պետք է բացատրել, թե որ ջրով է կարելի խաղալ և որով՝ ոչ: Պետք է հիշել, որ ջրային խաղերը, թեկուզ թրջվելը երեխայի համար շատ զվարճալի է:
  3. Դիպչել կոտրվող առարկաներին. Եթե կոտրված իրը վտանգավոր չէ երեխայի կամ շրջակա միջավայրի համար, ապա պետք չէ նախատել երեխային: Կարելի է պարզապես բացատրել, որ կոտրված իրը կարող էր վնասել իրեն: Երեխաները շատ ավելի խելացի են, քան մենք կարծում ենք, նրանք շատ շուտ են ամեն ինչ հասկանում:
  4. Արտահայտել սեփական կարծիքը. Երեխան ամբողջական անձ է, և իրավունք ունի արտահայտել սեփական մտքերն ու կարծիքը: Պետք չէ երեխայի հետ խոսել՝ թելադրելով սեփական կարծիքը: Դա հետ է մղում երեխաայի համոզմունքները: Երեխայի հետ պետք է խոսել հավասարը հավասարի նման, երբեմն էլ դուք լսեք  և կատարեք նրա ասածները:
  5. Դիտել մուլտֆիլմեր. Երեխայի համար շատ կարևոր է իմանալ, թե ինչից են խոսում իր հասակակիցները: Դրանք արտացոլում են հիմնականում ժամանակակից մուլտֆիլմերը: Եթե արգելեք դիտել, փոքրիկը, հնարավոր է, մեկուսանա շրջապատից:

Աղբյուրը՝ woman-rules.ru

Գովազդ