Ապլիկացիան ստեղծագործելու մի տեսակ է, որը շատ օգտակար է վաղ տարիքի երեխաների համար: Փոքրիկները պաշտում են կտարտել և սոսնձել թղթի տարբեր կտորներ: Իսկ եթե ծնողները գնեն ապլիկացիայի հավաքածու, ապա անձրևոտ երեկոները հաստատ ձանձրալի չեն թվա:

Ապլիկացիայի առանձնահատկությունը

Առաջին հերթին ապլիկացիան ազդում է փոքրիկի ընդհանուր զարգացվածության վրա: Նա իմանում է, թե ինչպիսին են լինում  գույները և ֆիգուրները, դառնում է ավելի կոկիկ և ուշադիր: Փոքրիկը  նաև ճանաչում է աշխարհը,  զարգացնում ստեղծագործական հմտությունները և  մատների մոտորիկան:

Ծնողներից շատերը հաճախ բախվում են փոքրիկին միզամանից հետ վարժեցնելու դժվարությանը: Փոքրիկը մեծանում է և անհրաժեշտություն է առաջանում, որ նա իր կարիքները հոգա դրա համար նախատեսված սենյակում` զուգարանում: Հիանալի կլինի, եթե փոքրիկն ինքը հրաժարվի միզամանից և հետևի ծնողների օրինակին: Սակայն շատ փոքրիկերի համար ավելի հարմարավետ է «դատարկվել» միզամանում:

Առհասարակ, տակդիրների   զարգացման շնորհիվ երեխաները դժվարությամբ են հարմարվում այն մտքին, որ կարիքները պետք է հոգան միզամանում, այլ ոչ թե տաբատի մեջ:

 

Ավելի վաղ հասակի մասին  տես այստեղ

Մինչև հինգ  տարեկան հասակը երեխան պետք է կարողանա

  • Համակարգված ձևով շարժվել
  • Խոսել նախադասություններով, օգտագործել տարբեր բառեր,
  • Հասկանալ բառերի հականիշները /օրինակ, հաստ ու բարակ, երկար ու կարճ/,
  • Խաղալ այլ երեխաների հետ,
  • Առանց օգնության հագնվել,
  • Պատասխանել պարզ հարցերի,
  • Հաշվել 5-10 առարկա,
  • Ձեռքերն ինքնուրույն լվանալ:

 

Խորհուրդներ ծնողներին և խնամողներին

  • Ուշադիր լսեք երեխային:
Գովազդ