Մուլտֆիլմեր. դրական և բացական կողմերը  

Զարգացում

Բոլորս էլ ունենք սիրելի մուլտֆիլմ, որը նայելիս ջերմ հիշողություններ են արթնանում մեզ մոտ:

Բայց մեր՝ մեծահասակների ժամանակով ամեն ինչ այլ էր, մուլտֆիլմերը՝ նույնպես: Մանկավարժերն ու հոգեբաններն ահազանգում են մերօրյա մուլտֆիլմերի բացասական ազդեցության մասին: Եկեք քննարկենք՝ լավ, թե վատ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա:

Բացասական

Առհասարակ հեռուստացույց դիտելու և համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու վնասների մասին բոլորս գիտենք:  Դրանք քննարկենք առանձին-առանձին:

Արագ փոփոխվող կադրեր

Հաջորդական կադրերի արագ փոփոխումը, որն ավելի բնորոշ է ճապոնական մուլտերին, կարող է վնասել երեխայի նյարդային համակարգը: Շատ մասնագետներ պնդում են, որ դրա  արդյունքում երեխան կարող է շատ դժվար կենտրոնանալ:

Դաժանություն և ագրեսիվություն

Հերոսների, այդ թվում՝ դրական հերոսների պահվածքը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվություն: Վառ օրինակ են «Թոմը և Ջերին» մուլտֆիլմի հերոսները, որտեղ անընդհատ միմյանց ծեծում են, վնասում: Սա, սակայն, համարվում է «ամենաանվտանգ» մուլտսերիալներից մեկը:

Գեղեցիկի մասին թյուր պատկերացում

Շատ մուլտերում գեղեցիկը ներկայացված է անիրական չափանիշներով: Այս դեպքում երեխաների մոտ գեղեցիկը ձևավորվում է հենց այդ չափանիշներով: Նրանք ձգտում են այդ գեղեցկությանը, սակայն, ինչպես հասկանում եք, այն գոյություն չունի: Հենց այս երևույթն էլ երեխաների մոտ առաջացնում է մի շարք բարդույթներ:

Սրանք հիմնականում արտասահմանյան մուլտֆիլմերին են վերաբերում: Սակայն կան այնպիսիները, որոնք կարելի է թույլատրել երեխային դիտել, չէ՞ որ մուլտֆիլմերը խթանում են երեխայի զարգացումը:

Դրական

Ուսուցողական մուլտֆիլմեր

Մուլտֆիլմերից շատերն ունեն ուսուցողական բնույթ: Դրանց հերոսների օրինակով երեխան սովորում է չստել, չնեղացնել մյուսներին, ժլատ չլինել: Որպեսզի երեխան ճիշտ հասկանա մուլտֆիլմի դրական իմաստը, դիտումից հետո քննարկեք այն երեխայի հետ: Երեխային հարցրեք՝ ինչու էր հերոսն ընկել դժբախտության մեջ: Ի՞նչն էր սխալ արել և ինչպե՞ս պատժվեց: Ո՞րն է ճիշտ և ո՞րը՝ սխալ:

Զարգացնող մուլտֆիլմեր

Քիչ չեն երեխայի զարգացումը խթանող մուլտֆիլմերը, որոնք երեխային սովորեցնում են թվերը, տառերը, օտար լեզուներ: Եվ դա հրաշալի է: Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ երեխայի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է կենդանի շփում: Այնպես որ, եթե կա հնարավորություն, ապա այդ մուլտֆիլմերը միասին դիտեք:

Պետք չէ երեխային արգելել մուլտֆիլմ դիտել: Հակառակը՝ պետք է փնտրել ու գտնել լավ մուլտֆիլմեր, որոնք և՛ կզբաղեցնեն երեխային, և՛ կսովորեցնեն դրականը:

Մուլտֆիլմ դիտելու ժամանակը կախված է երեխայի տարիքից: 2-3 տարեկան երեխան մուլտֆիլմ կարող է դիտել օրական 15-20 րոպե: Կարելի է դիտել «Գտնված երազ», «Պույ-պույ մկնիկ», «Վիննի Թուխ» մուլտերը:

 

Աղբյուրը՝ vospitaj.com

 

Գովազդ