Ինչպես է հեռուստացույցն ազդում փոքրիկի զարգացման վրա

Զարգացում

Երեխայի խոսքի հապաղումը, երեխայի զարգացումը և հեռուստացույցը սերտորեն փոխկապակցված են:

Գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաներն, ովքեր ամեն օր մի քանի ժամ անցկացնում են հեռուստացույցի առջև, ունեն կենտրոնացման խնդիր, նրանց մոտ նկատվում է խոսքի հապաղում, բառապաշարն աղքատիկ է: Առաջին հայացքից՝ այս երևույթները հակասական են թվում, չէ՞ որ հեռուստացույց դիտելիս երեխաները խոսք ու բառ են լսում:

Երեխայի ուղեղը չի կարող զարգանալ միայն տեխնիկական միջոցների օգնությամբ, նրա զարգացման համար ամենալավ միջոցը կենդանի շփումն է, երբ աշխատում է ոչ միայն լսողական օրգանն, այլև միտքն ու մյուս զգայարանները:

Հատկապես վերջին 20 տարիների ընթացքում հեռուստացույցը մեր առօրյայի անբաժան մասնիկն է և զբաղեցնում է մեր օրվա մեծ մասը: Տուն մտնելուն պես մենք միացնում ենք այն և անջատում միայն քնելիս: Նույնիսկ եթե փոքրիկները չեն դիտում հեռուստացույց, դրա ձայնը խանգարում է լսել մայրիկին, պապիկին կամ ավագ քույրիկին:

Բայց հարցը միայն հեռուստացույցի մշտական ձայնը չէ: Գիտնականները կարծում են, որ հեռուստացույցը բացասաba8 է ազդում երեխայի զարգաման վրա, քանի որ խանգարում է երեխաների և ծնողների շփմանը:

Երեխաների վրա հեռուստացույցի բացասական ազդեցությունը չի սահմանափակվում խոսքի հապաղմամբ: Գիտնականները նաև նշում են, որ այն երեխաներն, ովքեր հաճախ են հեռուստացույց դիտում, ունեն աղքատ երևակայություն: Նույնիսկ մուտֆիլմերը չեն օգնում ունենալ վառ երևակայություն: Մշտապես մուլտֆիլմ դիտող երեխաները ազատ ժամանակ չեն կողմնորոշվում ինչով ու ինչ խաղալ:

Հեռուստացույցի առջև նստող երեխաները շատ քիչ են շարժվում: Դա ազդում է երեխայի ֆիզիկական զարգացման վրա՝ առաջացնելով նաև ավելորդ քաշ: Իսկ անընդհատ էկրանին նայելը կարող է առաջացնել տեսողության հետ կապված խնդիրներ:

Այս ամենը նշանակու՞մ է, արդյոք, որ երեխայի առօրյայից պետք է բացառել հեռուստացույցը: Ոչ: Երեխան պետք է դիտի հեռուստացույց, ուսուցողական մուլտֆիլմեր, սակայն սահմանափակ ժամանակով: Մնացած ժամանակ նա պետք է նկարի, խաղա հասակակիցների  և շփվի ծնողների ու տան անդամների հետ:

 

Գովազդ