Սիրելի մայրիկներ, երեւի հիշում եք, որ «Իմ Փոքրիկ»-ը, ընդառաջ գնալով ձեր հորդորներին, բացել է «Փոքրիկիս դպրոցը» խորագիրը: Եվ ահա ձեզ ենք ներկայացնում երեւանյան այն դպրոցները, որոնք ունենք գործող կայքեր: Եթե ձեր փոքրիկը մոտենում է աշակերտական տարիքին, եւ սկսել եք մտատանջվել, թե որ դպրոց պետք է հաճախի նա, ուսումնասիրեք ստորեւ ներկայացված ցանկը:

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը հիմնադրվել է 1930-ականների սկզբին: Գործելով որպես դպրոցական կենտրոնական գրադարան՝ սկզբնապես ունեցել է 2000  գիրք, 800 ընթերցող, 30 տեղանոց ընթերցասրահ: 1935թ-ին՝ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի մահից հետո, ի հիշատակ առակագրի, գրադարանը կոչել են Խնկո Ապոր անվամբ:  Տարիների ընթացքում բոլոր թվերը բազմապատկվել են:

Շատ տարիներ առաջ կար մի հսկա ծառ, որի պտուղները չափազանց համեղ էին, եւ մարդիկ սիրով համտեսում էին: Մի փոքրիկ տղա դառնում է խնձորենու մտերիմ ընկերը: Նա շատ էր սիրում խաղալ ծառի հետ, մագլցել ճյուղերի վրա, քնել ստվերի տակ, խնձոր քաղել: Ամեն օր նա հյուր էր գնում ծառին եւ համտեսում ջրալի պտուղները: Խնձորենին շատ բարի էր եւ միշտ սիրով ընդունում էր տղային ու խաղում նրա հետ: Որոշ ժամանակ անց տղան ընդունվում է դպրոց եւ այլեւս չի կարողանում ժամանակ անցկացնել ծառի հետ:

Թեման բավական բարդ է և զգայուն։ Իսկ պե՞տք է, արդյոք, խոսել այդ մասին։ Եթե խոսել, ապա ի՞նչ պատմել երեխային։ Բաներ, որոնք անգամ մեծահասակի գիտակցությունը դժվարանում է հասկանալ, ինչպե՞ս կարելի է երեխաներին ներկայացնել։ Անկախ այս հարցերից, յուրաքանչյուրն իր ներսում ունի պատմության՝ իր ուրույն ընկալումը և իր սեփական վերաբերմունքը։

Եթե ձեր երեխան դպրոցական է կամ հաճախում է քոլեջ, և ձեր համատեղ դասապատրաստումները հաճախ ավարտվում են վեճերով կամ արդյունավետ չեն լինում, այս հոդվածը հենց ձեզ համար է։ Ի՞նչ պետք է անել.

1. Դուրս բերեք պատճառը։ Եթե երեխային ոչ մի կերպ չի հաջողվում նստեցնել տնային աշխատանքները կատարելու, նա անվերջ հետաձգում է և փորձում ժամանակ  շահել,  անպայման պարզեք պատճառը։ Կարևոր է հասկանալ՝ սովորելու ցանկության բացակայությունը և դիմադրությունը տարածվում է բոլոր առարկաների վրա, թե դրանիցից որոշների։ Եթե խնդիրը կոնկրետ առարկաների

Փոքրիկ երեխաներն, իրենց իսկ անվտանգության համար, միայնակ չպետք է մնան ճանապարհին, ակտիվ, անգամ պասիվ երթևեկություն ունեցող փողոցներում: Փոքրիկի անվտանգության համար կարևոր է, որ մեծահասակը ոչ միայն ուղեկցի նրան, այլ նաև զգոն լինի, որպեսզի խաղով, թռչնակով կամ մեքենայով տարված փոքրիկը հանկարծ չվազի դեպի ճանապարհը կամ մեքենան:

Այլ հոդվածներ …

Գովազդ