Այսօր ողջ հայությունը նշում է Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի 24-րդ տարեդարձը: Բայց հայոց ռազմական ուժը 24 տարվա պատմություն չէ, որ ունի: Որքան հին է հայ ազգը, նույնքան հին է և հայոց բանակի պատմությունը: Ըստ առասպելի` հայերի ազատ ապրելու իրավունքը Հայկ նահապետը  պաշտպանեց զենքի ուժով: Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմական ուղին անցել ու 21-րդ դար է հասել հայ զինվորի բազկի ուժի ու քաջության շնորհիվ:

Սիրելի փոքրիկ, հայ զինվորն օրնիբուն մեր հայրենիքի սահմաններն է հսկում` ապահովելով քո երջանիկ ու խաղաղ մանկությունը: Երբ մեծանաս, դու էլ զինվոր կդառնաս` քո հերթին ապահովելով մեկ այլ հայ փոքրիկի խաղաղ մանկությունը:

Այս տոնական օրը հրաշալի առիթ է՝ մեր երախտիքի խոսքը հայտնելու հայ զինվորին և խոստանալու, որ իր թիկունքում յուրաքանչյուրս մեր գործը պարտաճանաչ կկատարենք` ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը: 

Շնորհավո՛ր տոնդ,  հայ զինվոր և հայոց բանակ: Մենք հպարտ ենք քեզանով: 

 

 

Հայաստանի Հանրապետությունում  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի օրը։ ՀՄՊ-ի հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձն է։ 

Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն  եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք:  Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:

Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:

Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն  անունն  առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի`  Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։

Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:

Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև  տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։  Քաղաքն ունեցել է 40 դուռ։

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։

 

Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ:

Գովազդ