7 վնասակար մթերք երեխայի համար  

Սնունդ

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները լինեն ավելի առողջ: Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք սնվեն ճիշտ ու ստանան առողջարար սնունդ:

Կան մթերքներ, որոնք պետք է բացառել երեխայի սննդակարգից: Մենք կազմել ենք վնասակար մթերքների 7-յակը:

1.   Բուլկի, թխվածք, տորթ

Խոսքն, իհարկե,  մայրիկի, տատիկի պատրաստած քաղցրեղենի մասին չէ, այլ խանութում վաճառվող թխվածքաբլիթների: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ թխվածքաբլիթները պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և շաքարավազ: Դրանք կարող են առաջացնել ճարպակալում:

Փոխարինող տարբերակներ՝  տան պայմաններում պատրաստված թխվածքներ:

2.   Յոգուրտ՝ հավելումներով

Ծնողները երեխաներին հաճախ են յոգուրտ տալիս: Սակայն պետք է հիշել՝ այն պարունակում է սննդային որոշ հավելումներ, գունանյութեր, կոնսերվատներ: Միրգ ու հատապտուղներ յոգուրտի մեջ գրեթե չկան:

Փոխարինող տարբերակներ՝ մածուն մուրաբայով կամ թարմ մրգերով ու հատապտուղներով, կեֆիր, մեղր:

3.   Ապխտած միս

Երշիկ, նրբերշիկ. սրանք նույնպես պարունակում են ճարպեր ու սննդային հավելումներ: Որոշ երշիկներ նույնիսկ միս չեն պարունակում: Առաջին հայացքից «անմեղ» այս մթերքը կարող է ազդել երեխայի նյարդային համակարգի վրա:

Փոխարինող տարբերակ՝ տանը պատրաստված համբուրգերներ, լանգետներ, ջեռոցում տապակած հավ կամ հնդկահավ:

4.   Պոպ-քորն

Եգիպտացորենը շատ օգտակար է բոլորի համար: Այն պարունակում է վիտամին А, С, Е: Պոպ-քորնը, սակայն, վնասակար է երեխայի նուրբ օրգանիզմի համար, քանի որ այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ բուսական յուղ, աղ:

Փոխարինող տարբերակ՝ թարմ եգիպտացորեն:

5.   Չոր նախաճաշ

Շոկոլադե սալիկ, եգիպտացորենի փաթիլներ երեխային պետք է առաջարկել ամիսը երեք անգամից ոչ ավելի: Նույնը վերաբերում է նաև մյուսլիներին: Դրա փոխարեն կարելի է թեյ կամ կաթ խմել:

Փոխարինող տարբերակ՝ թարմ մրգերով շիլա:

6.   Փաթեթավորված հյութ

Շատերը կարծում են, որ փաթեթավորված բնական հյութերը շատ օգտակար են երեխաների համար, սակայն պետք է նշել, որ այն պարունակում է նույն նյութերն, ինչ գազավորված ըմպելիքը: Մեկ բաժակ այսպիսի հյութը պարունակում է 6-7 գդալ շաքարավազ: Այն կարող է վնասել երեխայի ատամները՝ առաջացնելով կարիես: Կարող է նաև մեծացնել շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:

Փոխարինող տարբերակ՝ թարմ քամած հյութ, կոմպոտ:

7.   Մարմելադ, ժելեներ

Սրանց շարքում է նաև երեխաների սիրելի չուպա-չուպսը: Այս տեսակի քաղցրեղենը պարունակում են մեծ քանակությամբ գունանյութեր, շաքար, հավելումներ, որոնք կարող են առաջացնել ալերգիա և ստամոքսի խանգարում:

Փոխարինող տարբերակ՝ տանը պատրաստված թխվածքաբլիթ:

 

 

Գովազդ