Ո՞ր մթերքների միջոցով կարելի է բարձրացնել երեխայի իմունիտետը

Սնունդ

Երեխայի առողջությունն ամենակարևորն է ծնողների համար:

Որպեսզի փոքրիկը չհիվանդանա, պետք է ունենա բարձր իմունիտետ: Այդ հարցում կօգնեն վիտամիններով հարուստ մթերքները: Տեսնենք՝ որոնք են դրանք:

1. Մասուր

Մասուրն ամենաշատ վիտամին С պարունակողն է: Բայց հիշեք, այն բարձրացնում է իմունիտետը, փոխարենն օրգանիզմից դուրս է բերում մեծ քանակությամբ կալիում: Այդ իսկ պատճառով, եթե երեխային մասուր եք տալիս, տվեք նաև նուշ, բանան: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է երեխայի աճի համար: Մասուրի թեյ վաճառվում է դեղատներում, սակայն տան էլ կարող եք այն հեշտությամբ պատրաստել: Ընդամենը պետք է 2 ճաշի գդալ թարմ կամ չորացրած մասուրի վրա ավելացնել մեկ լիտր եռման ջուր ու թրմել մեկ գիշեր: Կամ 100 գրամ չորացրած կամ 50 գրամ թարմ հատապտուղի վրա լցնել մեկ լիտր ջուր և դնել մարմանդ կրակի վրա: Մասուրի թեյ երեխային տվեք 2-3 շաբաթ ընդմիջումով:

2. Շաքարավազի փոխարեն մեղր օգտագործեք

Սա այն երեխաների դեպքում, ովքեր մեղրից ալերգիա չունեն: Ի դեպ, այս անչափ կարևոր մթերքից ալերգիան հանդիպում է աշխարհի բնակչության միայն երկու տոկոսի մոտ:  Եթե երեխան սիրում է մեղր, ավելացրեք այն մասուրի թեյի մեջ: Մեղրը հարուստ է միկրո և մակրոէլեմենտներով, վիտամիններով:

Ահա համեղ բաղադրատոմս.

200 գրամ ընկույզ, 200 գրամ չամիչ, 300 գրամ սև սալորաչիր, 3 ճաշի գդալ մեղր և լիմոն: Այս ամենը խառնել, դնել սառնարանում և ամեն օր նախաճաշից առաջ մեկ գդալ տալ երեխային:

3. Ճաշերի մեջ ավելացրեք մի քիչ սխտոր

Սխտորը մանրէասպան է: Սրա օգտագործումը երեխային զերծ կպահի վիրուսներից:

4. Կաղամբ

Կաղամբը վիտամին А-ի մեծ աղբյուր է: Բայց սա կաղամբի միակ առավելությունը չէ: Այն մաքրում է արյունը՝ դուրս հանելով թունավոր նյութերն օրգանիզմից, բարձրացնում է բոլոր օրգանների ակտիվությունը: Կաղամբը շատ օգտակար է կանաչ խնձորի հետ: Այս երկուսով կարելի է և՛ աղցան պատրաստել, և՛ քամել ու որպես հյութ խմել: Բայց չի կարելի ամեն օր կաղամբ օգտագործել: Ամենօրյա օգտագործումը կարող է ծանրաբեռնել երիկամների աշխատանքը:


4. Շաբաթվա մեջ երկու անգամ կարմիր ձուկ տվեք երեխային

Կարմիր ձուկը պարունակում է «օմեգա-3», որը շատ կարևոր է երեխայի համար.  բարձրացնում է իմունիտետը, խթանում ուղեղի աշխատանքը: Ձուկը պարունակում է նաև ֆոսֆոր, որը կարևոր է տեսողության համար, յոդ, որն անփոխարինելի է վահանաձև գեղձի համար: Բայց այստեղ մի նրբություն կա. մինչև երկու տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կարմիր ձուկ տալ: Կարող է մարսողության հետ կապված խնդիր առաջանալ:

5. Շաբաթական երկու անգամ երեխային ընկույզ տվեք՝ 20-30 գրամ

Այստեղ պետք է լինել մի քիչ ուշադիր: Հնարավոր է՝ փոքրիկն ալերգիա ունի ընկույզից: Սկզբում մեկ հատ ընկույզ տվեք և փորձեք հասկանալ՝ ինչպես է այն ընդունում փոքրիկի օրգանիզմը: Եթե երեխան ավելորդ քաշ ունի, նրան ընկույզ մի՛ տվեք, սկզբից փորձեք օգնել նրան ազատվել ավելորդ քաշից:

Աղբյուրը՝ www.vospitaj.com

 

 

 

Գովազդ