Համով ու օգտակար ձվածեղ. ինչպես մատուցել կերակուրը, որ փոքրիկը չհրաժարվի

Ինչ է պետք

1.      1-3 ձու

2.      Պղպեղ

3.      Լոլիկ

4.      Սամիթ

Ինչպես պատրաստել

Թավայի մեջ տաքացնել կարագը, երկու կողմից կարմրացնել պղպեղը, մեջը լցնել ձուն: Մատուցել սամիթով:

Հիշենք, որ պղպեղը պարունակում է վիտամին C և A, որը բարելավվում է մազերի աճը,

տեսողությունը, մաշկը, ուժեղացնում դիմադրողականությունը: Բրիտանացի դիետոլոգներն էլ եզրակացրել են, որ հոգնած և ուժասպառ օրգանիզմի համար հավկիթից լավ բան չկա: Վերջին հետազոտությունների արդյունքով` հավկիթի սպիտակուցից ստացված պրոտեիններն օգնում են թարմանալ և կենտրոնացնել ուշադրությունը: Իսկ լոլիկը օգտակար է սրտին,  ամրապնդում է արյունատար անոթների պատերը, խթանում  արյան շրջանառությունը, մեղմում  է գլխացավը, օգնում է մարսողական խանգարումների ժամանակ, հանգստացնում է նյարդային համակարգը: